բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Մանրատամնավոր բալենի[1], կամ մանրատամնավոր թխենի[2] (լատին․՝ Prunus serrulata), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ծառ, պատկանում է սալորենիների (Spiraeoídeae) ենթաընտանիքին։
Մանրատամնավոր բալենի | |
Մանրատամնավոր բալենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Տեսակ | Մանրատամնավոր բալենի (P. serrulata) |
Միջազգային անվանում | |
Prunus serrulata Lindl., 1830 |
Տարածված է Ճապոնիայում, Կորեական թերակղզում և Չինաստանի մեծ մասում[3]։
Հիմնականում աճում է խառը տիպի անտառներում, լեռների լանջերին։
f. perpendens — երկար լացող ճյուղերով։
f. albo-plena — սպիտակ բազմապսակաթերթ ծաղիկներով։
f. roseo-plena — վարդագույն բազմապսակաթերթ ծաղիկներով։
f. lannesiana (Cerasus lannesiana) — բուրավետ սպիտակ և վարդագույն բազմապսակաթերթ ծաղիկներով։
Ծառը մինչև 25 մետր բարձրություն ունի։ Սաղարթամասը ձվաձև է։ Կեղևը հարթ, գորշ դարչնավուն կամ շագանակավուն-մոխրագույն է։ Ընձյուղները դեղնավուն-մոխրագույն և մերկ են ։
Տերևները էլիփսաձև, ձվաձև են, նրանք կարող են լինել մինչև 13 սմ երկարությամբ և մինչև 5 սմ լայնությամբ դեպի գագաթ ձգվածությամբ։
Ծաղիկները ցողունի վրա կարող են լինել 2-4 հատ։ Նրանք ունեն մինչև 5 սմ երկարություն։ Ծաղկապսակը սպիտակ կամ վարդագույն է՝ 2,5-3 սմ տրամաչափով։
Պտուղ — կորիզապտուղը կլոր-էլիպսաձև է, մոտ 8 մմ երկարությամբ, 5-7 մմ լայնությամբ։ Սկզբում ծիրանեգույն-սևավուն է, հետո միայն սև։ Պտուղները նախատեսված չեն ուտելու համար։ Կորիզը ձվաձև 6×4 մմ։
Ծաղկում է ապրիլ- մայիս ամիսներին[2]։
Մշակույթի մեջ է մտցվել վաղուց, որպես դեկորատիվ-ծաղկող տեսակ։ Ճապոնիայում համարվում է սակուրայի տեսակ՝ սակոտձակուրա (ճապ. 里桜 — «գյուղական բալենի»)։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում աճեցվում էր Սանկտ Պետերբուրգում, Լատվիայում, Լիտվիայում և Էստոնիայում։ Կիևում, Երևանում, Լվովում, Սև ծովի ափամերձ շրջանում լավ է ձմեռում։ Նիկիտյան բուսաբանական այգում զգայուն է երաշտի հանդեպ, պաշտպանված վայրերում առատ է ծաղկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.