Մայամի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մայամի (անգլ.՝ Miami), քաղաք Ատլանտյան օվկիանոսի ափին, Ֆլորիդա նահանգում, Մայամի-Դեյդի շրջանում։ Այն նահանգի ամենազբոսաշրջային և գեղեցիկ քաղաքն է։ Իր բնակչությամբ այն 8-րդն է ԱՄՆի տարածքում (2 500 625 մարդ)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մայամի | |||
անգլ.՝ Miami | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Մայամի Դեյդ շրջան[1][2] | ||
Հիմնադրված է | 1825 թ. | ||
Առաջին հիշատակում | 1825 | ||
Մակերես | 143 148 642 քառակուսի մետր, 145,204218 կմ² | ||
ԲԾՄ | 2 մետր | ||
Բնակչություն | ▲449 514 մարդ (հուլիսի 1, 2022)[3] | ||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 305 և 786 | ||
Փոստային դասիչ | 33152 | ||
Պաշտոնական կայք | miami.gov(անգլ.)(իսպ.) | ||
| |||
43-րդ ամենամեծ քաղաքն է Միացյալ Նահանգներում, բնակչությունը՝ 433 136 մարդ։ Ամենամեծ քաղաքն Ֆլորիդայում և ամենամեծ մայրաքաղաքը հարավարևելյան Միացյալ Նահանգներում։ Ըստ ՄԱԿ-ի գնահատականների, Մայամիի հինգերորդ մասը քաղաքային ագլոմերացիա է ԱՄՆ-ում։ 2000-ի բնակչությունը կազմում էր 4 919 036 մարդ, իսկ 2008 թվականին այդ թիվը կազմել է 5 232 342, դարձնելով Մայամին չորրորդ խոշորագույն մետրոպոլիտեն տարածքը Նյու Յորքից, Լոս Անջելեսից և Չիկագոյից հետո։ Զբոսաշրջությունը Մայամիի տնտեսության կարևոր մասն է կազմում։ Ֆինանսական և բիզնես ինստիտուտների, լողափերի, կոնֆերանսների, փառատոների և զանազան միջոցառումների համադրությունը քաղաք է բերում ավելի քան 38 միլիոն այցելու, տարեկան ծախսելով ավելի քան 17 միլիարդ դոլար[4][5]։ Քաղաքի հարավային մասում գտնվող Մայամիի լողափի տարածքը իր գիշերային ակումբների, լողափերի, պատմական շենքերի և խանութների առատությունով հայտնի է որպես աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։
Տարեկան միջոցառումներ, ինչպիսիք են՝ Miami Masters, Art Basel, Winter Music Conference, South Beach Wine & Food Festival, South Beach Wine & Food Festival -ը և Mercedes-Benz Fashion Week Miami -ն, ամեն տարի միլիոնավոր այցելուներ են գրավում։
Մայամին պաշտոնապես դարձել է քաղաք 1896-ի հուլիս 28-ին, այն ժամանակ այստեղ ապրում էր ավելի քան 300 մարդ։ 1940-ին քաղաքում արդեն մոտ 172.000 մարդ էր ապրում։ Ըստ 2000 թ. մարդահամարի քաղաքում ապրել է ավելի քան 362 հազար մարդ, և եթե հաշվենք արվարձանների հետ ապա այն կկազմի 5.4 մլն մարդ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մայամի (նորմա 1981—2010) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 24,7 | 25,6 | 26,8 | 28,4 | 30,6 | 31,9 | 32,7 | 32,8 | 31,8 | 30,1 | 27,6 | 25,5 | 29,0 |
միջին ջերմաստիճանը (°C) | 20,1 | 21,2 | 22,6 | 24,3 | 26,6 | 28,2 | 28,9 | 29,0 | 28,3 | 26,6 | 23,8 | 21,4 | 25,1 |
միջին նվազագույնը (°C) | 15,5 | 16,8 | 18,3 | 20,2 | 22,7 | 24,4 | 25,2 | 25,2 | 24,7 | 23,1 | 20,1 | 17,2 | 21,1 |
բացարձակ նվազագույնը (°C) | −2,2 | −2,8 | 0,0 | 3,9 | 10,0 | 15,6 | 18,9 | 19,4 | 16,7 | 7,2 | 2,2 | −1,1 | −2,8 |
տեղումների քանակը (մմ) | 41 | 57 | 76 | 80 | 136 | 246 | 165 | 226 | 250 | 161 | 83 | 52 | 1573 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա, World Climate Guide |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.