From Wikipedia, the free encyclopedia
Մայա Ռեյ Թուրման Հոուք, (անգլ.՝ Maya Ray Thurman Hawke, հուլիսի 8, 1998[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի ու մոդել։
Մայա Հոուք Maya Hawke | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1998[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Կրթություն | Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեղինակ-կատարող, մոդել, ֆոտոմոդել, երգերի հեղինակ, գործադիր պրոդյուսեր, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Իթան Հոուք, մայր՝ Ումա Թուրման |
mayahawkemusic.com | |
Դերասաններ Ումա Թուրմանի ու Իթան Հոուքի դուստրը։
Հայտնի է «Փոքրիկ տիկիններ» ֆիլմի 2017 թվականի ադապտացիայում ու «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում իր դերերով։
Հոուքը ծնվել է 1998 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում[3]։ Նա ծնվել է դերասաններ Ումա Թուրմանի ու Էթան Հոուքի ընտանիքում։ Մայան նրանց երկու երեխաներից ավագն է։ Նրա ծնողները հանդիպել են Գաթթաքա ֆիլմի նկարահանումների ժամանակ, ամուսնացել են 1998 թվականի մայիսում ու բաժանվեցին 2005 թվականին[4]։ Հոուքի եղբայրը ծնվել է 2002 թվականին[5]։ Նա նաև ունի երկու խորթ քույր[5] իր հոր նոր ընտանիքից (ծնված 2008 և 2011 թվականներին) ու մի խորթ քույր (ծնված 2012 թվականին) մոր ընտանիքից[6][7]։
Իր հոր կողմից Հոուքը դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի ծոռդուստրն է[8]։
Հոուքը տառապում էր դիսլեքսիայով, ինչը բերեց նրան, որ նախնական կրթության ընթացքում նա հաճախ փոխում էր դպրոցները, մինչև որ չընդունվեց Սեն-Էնս՝ Նյու Յորքի մասնավոր դպրոց, որը կենտրոնանում է արվեստի վրա։ Գեղարվեստական իրավիճակը, ի վերջո, նրան հանգեցրեց դերասանության։
Հոուքը մասնակցում էր Լոնդոնի դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայի ու Ստելլա Ադլերի հայտնի դերասանական դասերին։
Նա մեկ տարի հաճախում էր Juilliard կատարողական արվեստների դպրոցը։ «Փոքրիկ տիկիններ» ֆիլմում դեր ստանալուց հետո նա ստիպված էր թողնել դպրոցը։
Իր մոդելային կարիերան Հոուքը սկսեց Vogue-ից, ինչպես իր մայրն ու տատիկը[9][10]։ Նա ընտրվել է AllSaints's-ի 2016/2017 հավաքածուի դեմք։ 2017 թվականին նա մասնակցեց Calvin Klein-ի գովազդում, որի ռեժիսորն էր Սոֆյա Կոպպոլան[11]։
2017 թվականին Հոուքը առաջին անգամ նկարահանվել է «Փոքրիկ տիկիններ» մինի-սերիալում։ 2019 թվականին նա նկարահանվել է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում Ռոբինի դերում։ Հոուքը նկարահանվել է նաև «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում[12]։
2019 թվականի օգոստոսին, Հոուքը թողարկել է իր առաջին երկու սինգլները՝ "To Love A Boy" և "Stay Open"[13]։ Երգերը գրել են Հոուքը և Գրեմմի մրցանակակիր երգիչ Ջեսի Հարիսը[14]։
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2017 | Փոքրիկ տիկիններ | Ջո Մարչ |
2018 | Ladyworld | Ռոմի |
2019 | Մի անգամ Հոլիվուդում | Ֆլաուեր Չայլդ |
2019 | Տարօրինակ դեպքեր | Ռոբին Բաքլի |
2019 | Մարդկային կապիտալը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.