From Wikipedia, the free encyclopedia
«Ճտերն աշնանն են հաշվում» (լատիշ․՝ Cāļus skaita rudenī), 1973 թվականի խորհրային գեղարվեստական ֆիլմ[1], որը նախատեսված է պատանիների համար։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1973 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Օլգերտ Դունկերս |
Դերակատարներ | Կառլիս Սեբրիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Յաունպիլսում գյուղական մեխանիզատորների արհեստագործական ուսումնարանում սովորելու համար հավաքվել են ամբողջ հանրապետությունից եկած տղաներ։ Խմբի դաստիարակ Զվիրբուլիսի համար սա առաջին ուսումնական տարին է։ Նա պետք է իր սաների հետ միասին անցնի մասնագիտության տիրապետման բարդ ճանապարհ։
Դասախոս Դումսն իր քսանամյա ստաժի բարձրությունից խորհուրդ է տալիս աշակերտների հետ հարաբերությունները կառուցել խիստ կարգապահության հիման վրա։ Նման խորհուրդը երիտասարդ վարպետին սխալ է թվում, նա նախընտրում է ավելի ճկուն ու հանդուրժող լինել։ Այս մոտեցման կողմնակիցն է դառնում Իեվինշը՝ մանկավարժներից ամենափորձառուն։
Ամենամյա մրցումներում ապագա տրակտորիստներն ապացուցում են իրենց դաստիարակի ճշմարտացիությունը՝ արժանապատվորեն պաշտպանելով իրենց հարազատ դարձած ուսումնարանի պատիվը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.