հայ թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Հրանտի Թամրազյան (դեկտեմբերի 5, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 3, 2016[3], Երևան, Հայաստան[4]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1999)։
Հրաչյա Թամրազյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1953[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 2016[3] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, գրող և բանասեր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1976) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ |
Աշխատավայր | Մատենադարան և Սովետական գրող |
Պարգևներ | |
Զավակներ | Շուշանիկ Թամրազյան |
Հրաչյա Թամրազյան Վիքիքաղվածքում | |
Հրաչյա Թամրազյան Վիքիդարանում |
Հրանտ Թամրազյանի որդին։
Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-1991 թվականներին Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-1993 թվականներին զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թվականներին ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցրել է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։
Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։
Հրաչյա Թամրազյանը գրական−թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների.
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.