From Wikipedia, the free encyclopedia
Հոհենցոլերններ, նախկին գերմանացի արքայազների, կուրֆյուրստների, թագավորների և կայսրերի տոհմ, որոնք կառավարել են Հոհենցոլեռն, Բրանդենբուրգում, Պրուսիայում, Գերմանական կայսրությունում և Ռումինիայում։ Այս ընտանիքը ծնունդ է առել Սվաբիայի Հեխինգեն քաղաքից 11-րդ դարում և իր անունը ստացել է Հոհենցոլեռն ամրոցից[2]։ Հոհենցոլերների մասին առաջին հիշատակումները եղել են 1061 թվականին։
Հոհենցոլերններ | |
---|---|
գերմ.՝ Hohenzollern | |
Տեսակ | արքայատոհմ և ազնվական տոհմ |
Երկիր | Գերմանական կայսրություն |
Տիրույթներ | Հոհենցոլեռն ամրոց |
Տիտղոսներ | Նյուրնբերգի բուրգգրաֆ Ցոլեռնի կոմս Բրանդենբուրգի մարկկոմս Բայրոյտի մարկկոմս Պրուսիական դուքս Բայրոյտի մարկկոմս Բրանդենբուրգ Անսբախի մարկկոմս Գերմանական կայսր Նոշատելի իշխան Ռումինիայի թագավոր Հեխինգենի իշխան Զիգմարնգենի իշխան |
Հիմնադիր | Ֆրիդրիխ I (Նյուրնբերգի բուրգգրաֆ) Բրուկհարդ I Ցոլեռնի կոմս[1] |
Հիմնում | 11-րդ դար |
Ավարտ | Հերմանիա և Պրուսիա Գերմանական հեղափոխություն (1918) Ռումինիա Ստալինյան բռնագրավում (1947) |
Ազգային պատկանելիություն | գերմանացիներ |
Կրտսեր ճյուղեր | Hohenzollern-Hechingen?, Hohenzollern-Sigmaringen? և Hohenzollern-Haigerloch? |
Հոհենցոլերների ընտանիքը բաժանված էր երկու ճյուղի կաթոլիկ Սվեբական ճյուղ և բողոքական Ֆրանկոնյան ճյուղ[3], որը հետագայում դարձավ Բրանդենբուրգ-Պրուսական ճյուղ։ Սվեբական ճյուղի ներկայացուցիչները ղեկավարում էին Հոհենցոլերն-Հեղինգեն և Հոհենցոլերն-Սիգմարինգեն իշխանությունները մինչև 1849 թվականը և ղեկավարում էին Ռումինիան 1866-ից 1947 թվականներին։ Ֆրանկոնյան ճյուղի ներկայացուցիչները դարձան Բրանդենբուրգի մարգրաֆներ 1415 թվականին և Պրուսիայի դքսեր 1525 թվականին։
Բրանդենբուգի մարգրաֆությունը և Պրոսիայի դքսությունը միավորվեցին 1618 թվականին և կոչվեցին Բրանդենբուրգ-Պրուսիա։ Պրուսիայի թագավորությունը հիմնադրվեց 1701 թվականին՝ առաջնորդելով Գերմանիայի վերամիավորումը և կազմավորելով Գերմանական կայսրությունը 1871 թվականին, որի կայսր դարձավ Հոհենցոլերների ընտանիքի անդամը, որը միաժամանակ Պրուսիայի թագավորն էր։
Գերմանիայի պարտություն Առաջին համաշխարհային պատերազմում 1918 թվականին բերեց Գերմանական հեղափոխության։ Հոհենցոլերները գահընկեց եղան և հիմնադրվեց Վայմարյան հանրապետությունը` այսպիսով վերջ դնելով միապետության Գերմանիայում։ Պրուսիայի արքայազն Գեորգ Ֆրիդրիխը Հոհենցոլերների Ֆրանկոնյան ճյուղի ներկայիս առաջնորդն է, իսկ Կառլ Ֆրիդրիխ Սվեբական ճյուղի առաջնորդն է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.