From Wikipedia, the free encyclopedia
Հավաստագրման կնիք, հաստատագրման կնիքը գործիք է փաստաթղթերի իսկությունը հաստատելու, ինչպես նաև դրոշմելու, որոնք ստանում են այս գործիքի օգնությամբ։ Կնիքի դրոշմը կաորող է պատրաստվել պլաստիկ նյութից (մոմից, զմրսից, պլաստիլինից) կամ էլ ձևավոր մակերես թղթի վրա։ Մատանու վրա դրված կնիքները կոչվում է մատանու կնիք։ Ստորև ներկայացված է տպագիր ստեղծելու գործիքներն ու մեթոդները։ Եթե դրոշմը ստեղծված է որպես մակերևույթ (ռելևֆ), որը ուժգին ճնշում է թղթի վրա, և շփման մասում թանձր խտանում է`դա կորչվում է չոր տպագրում։ Մյուս դեպքերում օգտագործվում է հեղուկ կամ մածուծիկ նյութ ինչպես թանաքն է, կամ էլ մոմի նման, սովորաբար թղթից գույնով տարբերվող։ Իրավաբանական նպատակով կնիքների նշանակությունը կարող են ընդլայնվել, ներառյալ դրոշմակնիք[1] և նույնիսկ հատուկ բառեր (օրինակ` «seal» կամ «L.S.» ամերիկյան օրենսդրությամբ)[2]։
Կնիքների ուսումնասիրությամբ զբաղվում պատմությանը օժանդակ կնիքների մասին գիտությունը:
Կնիքն օգկտագործվում է փաստաթղթերի հավաստիության ապահովման համար։ Կնիքները ուղղակիորեն դրվում են վերևի աջ կողմում կամ էլ փաստաթղթին ամրացնում են թելով, ժապավենով (հաճախ ներկված սեփականատիրոջ նախընտրելի գույնով) կամ էլ բարակ շերտով, կտրված հաստ, բայց ոչ առանձին փաստաթղթից։ Սա հանարվորություն է տալիս հավաստիացնել իսկությունը, արգելում է կնիքի կրկնակի օգտագործումը։ Եթե չարագործը փորձում է ջնջել կնիքը, առաջին հերթին այն կոտրվում է։ Երկրորդ հերթին, եթե անգամ չարագործը կարողանում է թելերը պոկել, ամեն դեպքում նա պետք է կնիքից թելը առանձնացնի, որպեսզի կնիքի այլ փաստաթղթեր, այդ դեպքում կնիքի չոր մասը կկոտրվի, քանի որ թելերի կապերը հնարավորին չափ մոմի ներսում է լինում։ Շատ կառավարություններ դեռևս այդպիսի կնիքներն օգտագործում են, որևէ արտոնագիր ստանալու։ Թեև շատ գործիքներ պահանջում են նույնականացում (օրինակ ակտով կամ համաձայնագրով), անհատները շատ քիչ են կնիքներ օգտագործում, չնայած որոշ շրջաններում մասնավոր և պետական սեկտորներում դեռ օգտագործվում են։ Կնիքներ են ամրացվում նաև նամակներին և ծանրոցներին, որպեսզի երևա թե բացվել է կնքելուց հետո, թե ոչ։ Դա հավաստում է, որ ծանրոցը կրկնօրինակ չէ։ Նամակը կնքելու համար, հեղինակը պետք է փակի նամակը, վերևից մոմով պատի և մատանիով դրոշմ անի, մետաղական կնիքով կամ որևէ այլ առարկայով։ Կառավարությունը հաճախ քաղաքացիներին ուղարկված գաղտնի նամակները կնքում են։ Այսպիսի կնիքներ պատահական են դրվում, բացառապես հանդիսավոր նպատակներով։ Նոտարները առ այսօր կնիքն օգտագործում են ամեն օր։ Օրինակ` Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր դիպլոմավորված նոտար ունի սեփական կնիք, գրանցված կառավարության կողմից, որի վրա կա նոտարի անունը և գեղարվեստական տարբերանշան։ Հաճախ կենդանիների նման համադրումներ օգտագործվել են Հին Հունաստանի բազմաթիվ կնիքների վրա։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Արևելյան Ասիայում, ստորագրությունը բավական չէ ցանկացած տեսակի բիզնեսում փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար։ Բոլոր ղեկավարները, ինչպես նաև հաշվապահները և այլ աշխատողներ ունեն անձնական կնիքներ, սովորաբար պարունակում են իրենց անունով և պաշտոնով սովորական տեքստեր։ Օրինակ` Ճապոնիայում կոչվում են ինկան։ Կնիքը օգտագործվում է բոլոր նամակների, հաշիվների և նմանատիպ փաստաթղթերի վրա։ Եվրոպայում դրա համար օգտագործել են պլաստիլինե քսվող կնիք։ Կնիքներ են դրվել նաև ճարտարապետական, տեխնիկական, շինարարական փստաթղթերի և նախագծերի վրա, հաստատող լիցենզավորված մասնագետի, աշխատանքը ղեկավարողի[3][4][5] կախված նախագծի նկատմամբ իրավասություն ունեցողի լիազորություններից այդ կնիքը կարող է լինել դրոշմ և ստորագրություն, կնիք և ստորագրություն, կամ որոշ դեպքերում բնօրինակի կնիքի համակարգչային ֆաքսիմալը, որը հաստատված է որպես պաշտպանված ֆայլի մասնագիտացված թվային ստորագրություն[6]։ Կնիքների համընկնումը պրոֆեսիոնալի հետ կարելի է ենթարկել իրավական (երբեմն և ֆինանսական) պատասխանատվության ցանկացած սխալի և բացթողումի համար[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.