From Wikipedia, the free encyclopedia
Հապալասենի,Ղողնոշ, (լատին․՝ Vaccinium), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ։ Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ հապալասենիներ։ Հայաստանում աճում է անտառային շրջաններում։
Հապալասենի,Ղողնոշ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Vaccinium | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Ենթատեսակներ, բաժիններ տեսակներ | ||||||||||||
Տես. բաժին ենթատեսակներ և բաժիններ
Տես. բաժին Առավել հայտնի տեսակներ Տես նաև. Հապլասենու դասի տաքսոնները մոտ 450 տեսակ | ||||||||||||
|
Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձրությունը՝ 25-60 սմ-ից, 0,3-1 մ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, երկարավուն, ձվաձև, ծաղիկները տերևանութային են կամ գագաթնային, մեկական կամ ողկուզներում, երկսեռ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը խոշոր, գնդաձև, երկարավուն, նուրբ մաշկով, բազմասերմ, հյութալի, քաղցրավունթթվաշ հատապտուղ է։
Հայաստանում աճում է առնվազն 3 տեսակ՝
Տարածված է Լոռու (Ֆիոլետովո, Մարգահովիտ գյուղիի շրջակայք), Կոտայքի (Հանքավանի շրջակայք), Գեղարքունիքի (Թաքաղաչի կիրճ, Սպիտակասար) մարզերում։ Աճում է վերին լեռնային, ենթալպյան և ալպյան գոտիներում (2800-3300 մ բարձրություններում), մարգագետիններում, անտառներում։
Միրգ Vaccinium vitis-idaea խոշոր պլանով |
Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.