Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանում նշվող տոները և հիշատակի օրերը սահմանվում են «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքով, որն ընդունվել է ազգային ժողովի կողմից Հայաստանի Նախագահի առաջարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին[1]։
Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը՝
Ամանոր և Ծննդյան տոներ՝ | դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) | ոչ աշխատանքային oրեր |
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր | հունվարի 7-ին | ոչ
աշխատանքայինին oր |
Բանակի օր | հունվարի 28 | ոչ աշխատանքային oր |
Մայրենի լեզվի օր | փետրվարի 21-ին | |
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր | փետրվարի 28-ին | |
Կանանց միջազգային օր | մարտի 8 | ոչ աշխատանքային oր |
Ծիծաղի օր | ապրիլի 1 | |
Մայրության և գեղեցկության տոն | ապրիլի 7 | |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր | ապրիլի 24 | ոչ աշխատանքային oր |
Հայաստանի քաղաքացու օր | Ապրիլի վերջին շաբաթ օրը | |
Աշխատանքի օր | մայիսի 1 | ոչ աշխատանքային oր |
Երկրապահի օր | մայիսի 8 | |
Հաղթանակի և խաղաղության տոն Շուշիի ազատագրման օր | Մայիսի 9 | ոչ աշխատանքային oր |
Ընտանիքի օր | Մայիսի 15 | |
Ուսանողների և երիտասարդների օր | մայիսի 16 | |
Հանրապետության տոն | մայիսի 28 | ոչ աշխատանքային oր |
Երեխաների իրավունքների պաշտպանության օր | հունիսի 1 | |
Բռնադատվածների հիշատակի օր | հունիսի 14 | |
Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր | հուլիսի 5 | ոչ աշխատանքային oր |
Գիտելիքի և դպրության օր | սեպտեմբերի 1 | |
Անկախության տոն | սեպտեմբերի 21 | ոչ աշխատանքային oր |
Ուսուցչի օր | հոկտեմբերի 5 | |
Թարգմանչաց տոն | Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը | |
Տեղական ինքնակառավարման օր | նոյեմբերի 10 | |
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր | դեկտեմբերի 7 | |
Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր | դեկտեմբերի 9 | |
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր | Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը | |
Սուրբ Էջմիածնի տոն | Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը |
Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր։
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի փոփոխության նախագծի համաձայն որի հունվարի 3, 4 և 5-ը կհամարվեն աշխատանքային օրեր[2]։ Նախագծի ընդունման դեպքում ոչ աշխատանքային տոների քանակը Հայաստանում կկազմի 13 օր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.