From Wikipedia, the free encyclopedia
Հայ կաթողիկե եկեղեցի (հայերեն՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցի; լատին․՝ Ecclesia armeno-catholica), պատկանում է Արևելյան Կաթոլիկ Եկեղեցիներին։ Ընդունում է Պապի առաջնորդությունը (պապական առաջնորդություն) և, հետևաբար, լիակատար հաղորդակցության մեջ է կաթոլիկ եկեղեցու, ներառյալ Հռոմի կաթոլիկ եկեղեցու և այլ արևելյան կաթոլիկ եկեղեցիների հետ։ Եկեղեցին ծագում է 1439 թվականի Ֆլորենցիայի միությունից[1] և պաշտամունքում օգտագործում է հայկական ծեսը։ Արևելյան կաթոլիկ պատրիարքություններից մեկն է։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայ կաթողիկեները տարածված են նաև Վրաստանում, որը դարձել է թեմի առաջնակարգ կենտրոններից մեկը
1845 թվականին Ցարական կառավարությունը հաստատել է Հայ Կաթողիկների ինքնավարությունը։ Հետաքրքրական է, որ հայ կաթողիկները երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պաշտպանական ջոկատներ են կազմել։
1991 թվականին Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Վազգեն Ա-ն Էջմիածնում ունեցած իր ելույթում առաջ քաշեց այն հարցը որ Հայ առաքելական եկեղեցու կողքին մի քանի դարեր գործել է Կաթողիկե եկեղեցին, արտաբերեց նաև որ նրանք կարող են սկսել իրենց գործունեությունը Հայաստանում, բայց նախ պահանջեց մի բան, որ ճանաչեն հայ առաքելական եկեղեցու գերագահությունը և ընդունեն բոլոր կանոնները: 1991 թվականին Հռոմի սրբազան քահանայապետ Հովհաննես Բ-ն կազմեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի արևմտյան Եվրոպայի հայ կաթողիկե թեմը և առաջնորդ նշանակեց Ներսես Արքեպիսկոպոսին (1991-2005)։ Հայ կաթողիկեները պետությունից ստացան թույլատվություն և հետ վերցրեցին եկեղեցիները։
Եկեղեցու գլխավորը պատրիարք կաթողիկոսն է։ Պատրիրարքի նստավայրը հանդիսանում է Զմառի մայրավանքը որտեղ գործում է Կղերի Միաբանությունը։ Հայ կաթողիկե եկեղեցին ունի երեք ճեմարան, Հայաստանի ճեմարաններն են Քանաքեռի Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր առաջնորդական Ճեմարանը,Մխիթարեան կրթահամալիրը(Մխիթարեան Միաբանութեան) Իտալիա՝ Հռոմ Լևոնյան քահանայապետական հայ վարժարանը, Բերյութի պատրիարքական աթոռանիստ ճեմարան։ Հայ կաթողիկե եկեղեցին ունի պատրիարքական թանգարան որտեղ էլ գտնվում է հին Հայկական մշակութային իրեր։ Հայ կաթողիկե եկեղեցու մի շաք վարժարաններ գործում են։ Հայ կաթողիկե եկեղեցում մեծ դեր են ծառայում Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունը, որը ունի վարժարաններ։ Հայ կաթողիկե եկեղեցու երջանկահիշատակ Ներսես Պետրոս կաթողիկոսի նախաաձեռնությամբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում կատարվել է հայ ցեղասպանության պատարագը։ Նրա նախաձեռնությամբ Հռոմի պապը այցելել է Հայաստան։
Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգը նման է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգին, պատարագը մատուցվում է գրաբար։
Պաշտոնապես եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է հայ կաթողիկե եկեղեցու առաջին պատրիարքը։ Պատրիարքին հաջորդում է ավագ եպիսկոպոսը։
1845 թվականներին Անարատ Հղության հայ քույրերը տարածվեցին ամբողջ Եվրոպական և Աֆրիկական երկրներով, որտեղ սկիզբ առավ Ռուսաստանի կյանքը։ Կույսերից 13-ը զոհ գնաին Մեծ եղեռնին։ Թուրքիական գերիշխանության ներքո նրանք ստեղծեցին դպրոցներ և վարժարաններ։
Հայ կաթողիկե եկեղեցին ունի հայկական ԲՀԿԸ հիմնադրամը, որը օգնում է անապահով ընտանիքներին, տարեցներին։ Գործում է Անարատ Հղության քույրերի միաբանությունը, որը ունի իր ճամբարը և իր դպրոցը։ Սպիտակում կա քույրերի կենտրոնը, որը օգնում է հիվանդ երեխաներին։
Հայաստանում տարածված կաթողիկները կենտրոնացած են Շիրակի մարզում, թիվը մոտ 33000 է։ Շիրակում կա աթոռանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը գտնվում է Գյումրիում, որին կից գործում է առաջնորդարանը։ Շիրակի կաթողիկե գյուղերն են Ազատան, Լանջիկ, Ձիթհանքով, Փանիկ, Արևիկ. Մեծ Սեփասար և այլն։ Հայաստանի թեմը կից է Բերյութի թեմին։ Շիրակի մարզի Ազատան և Փանիկ համայնքների Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցիները 1800-ական թվականներին են կառուցվել ու իրենց հովանու տակ են առել տեղի հայ կաթողիկներին` զերծ պահելով հոգևոր որբությունից։ Առաջնորդը պատրիարքն է, որին ընտրում է սինոդոսը, պատրիարքը կարգում է թեմի առաջնորդներ` եպիսկոպոսներ, իսկ եպիսկոպոսները ձեռնադրում են քահանաներ, վարդապետներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.