From Wikipedia, the free encyclopedia
Համշենի բարբառ, հայերենի կը ճյուղի բարբառներից մեկը։
Ներկան կազմվում է ձայնավորով սկսվող բառերի սկզբում ավելացնելով գ (գուդիմի), իսկ բաղաձայնով սկսվող բառերի վերջից գու (բէրէի գու)։ Բաղաձայնական համակարգը՝ եռաստիճան խլազուրկ (դ՛→դ, տ→դ)։ Այս բարբառում ր-ն ատամնային բաղաձայններից առաջ դառնում է շ (մաշտ←մարդ), մյուսներից առաջ յ (դայդագ←դարտակ←դատարկ)։ Անորոշ դերբայի վերջավորությունն է ուշ (խօսուշ - «խոսել»)։ Բայերի ժխտականը կազմվում է թէ մասնիկով (չի՞ն թէ գալ)։
Բարբառը խոսվել է Տրապիզոնում և նրանից արևմուտք ընկած շրջանում։ Այս բարբառի ներկայացուցիչները ապրում են Հյուսիսային Կովկասի մերձսևծովյան շրջաններում (Սուխումի, Սոչի, Ադլեր, Գագրա և այլն)[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.