քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կրիպտոն (լատին․՝ Kryptonum, հուն․՝ κρυπτός՝ թաքուն, գաղտնի), Kr, պարբերական համակարգի 8-րդ խմբի քիմիական տարր։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 36, ատոմական զանգվածը՝ 83,80: Հիմնականում գտնվում է մթնոլորտում։
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Կրիպտոն / Krypton (Kr), Kr, 36 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 83,798(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 3d10 4s2 4p6 | ||||
Ատոմի շառավիղ | (88)[2] պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 116 պմ | ||||
Վան-դեր-Վալսի շառավիղ | ... | ||||
Իոնի շառավիղ | 169 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 3.0[3] (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 1350,0(13,99) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 116,6 (-156,55 °C) | ||||
Եռման ջերմաստիճան | 120,85 (-152,3 °C) | ||||
Մոլյար ջերմունակություն | 20,79[4] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 32,2 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 5,638 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 72 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 0,0095 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
36 | Կրիպտոն |
83,80 | |
3d104s24p6 |
Բնականոն պայմաններում 1 մ³ օդը պարունակում է 1 սմ³ կրիպտոն։ Ունի 6 կայուն իզոտոպ, որոնցից գերակշռողը 84Kr է (56,90 %)։
Կրիպտոնը պարբերական համակարգում մտնում է իներտ գազերի խմբի մեջ։ Հայտնաբերել են անգլիացի քիմիկոսներ Ու. Ռամսեյը և Մ. Տրավերսը (1898)՝ հեղուկ օդի դժվար ցնդող ֆրակցիայի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությամբ։
հունարեն՝ κρυπτός թաքուն, գաղտնի։
Մթնոլորտային օդում պարունակվում է 1,14·10−4%, ընդհանուր պաշարները՝ 5,3·1012 մ³: 1 մ³ օդում պարունակվում է մոտ 1 սմ³ կրիպտոն։
Կրիպտոն միատոմ գազ է՝ առանց գույնի և հոտի, խտությունը՝ 3,745 գ/լ (0 °C, 760 մմ սնդիկին սյուն), հալման ջերմաստիճանը՝ -157,1 °C, եռմանը՝ -153,2 °C:
Կրիպտոնը քիմիապես իներտ է։ Կրիպտոնի և ֆտորի փոխազդեցությունից (օրինակ, էլեկտրական աղեղում) ստացվում են KrF2 կամ KrF4 ֆտորիդները, որոնք կայուն են միայն ցածր ջերմաստիճանում։ Համեմատաբար վերջերս, ստացվել է առաջին կապով միացությունը՝ Kr-O (Kr(OTeF5)2)[5]:
KrF վրա Ba(OH)2 լուծույթով ազդելիս ստացվում է բարիումի կրիպտոնատ՝ BaKrCl: Իներտ այլ գազերի նման կրիպտոնն առաջացնում է կոմպլեքս միացություններ. Kr•6H2O, Kr•3C6HO5H և այլն[6]։ Կրիպտոնը ստանում են օդից։
2003 թվականին Ֆինլանդիայում ֆոտոլիզի եղանակով ստացել են կրիպտոնի առաջին միացությունը C-Kr (HKrC≡CH - հիդրոկրիպտոացետիլեն)[7]։
Բնականոն պայմաններում 1 մ3 օդը պարունակում է 1 սմ3 կրիպտոն։ Ունի 6 կայուն իզոտոպ, որոնցից գերակշռողը 84Kr է (56,90 %)
Իզոտոպ | կայունություն | Սպին/Պարիտետ | Տրոհում (en) | Հաճախականություն % | |
---|---|---|---|---|---|
69Kr | 32 ms | K = 100 | |||
70Kr | 52 ms | 0+ | K = 100, β+p = 1,3 | ||
71Kr | 64 ms | 10,5 (K/β+), 8,6 (Kp) | 5/2− | K/β+ = 100, Kp = 5,2 | |
72Kr | 17,2 s | 5,04 | 0+ | K/β+ = 100 | |
73Kr | 27,0 s | 6,67 (K/β+), 3,72 (Kp) | 5/2− | K/β+ = 100, Kp = 0,68 | |
74Kr | 11,50 min | 3,14 | 0+ | K/β+ = 100 | |
75Kr | 4,3 min | 4,899 | (5/2) + | K/β+ = 100 | |
76Kr | 14,8 h | 1,311 | 0+ | K/β+ = 100 | |
77Kr | 74,4 min | 3,063 | 5/2+ | K/β+ = 100 | |
78Kr | 2,0 × 1021 a | 2,868 | 0+ | KEC | 0,35 |
79Kr | 35,04 h | 1,626 | 1/2− | K/β+ = 100 | |
79m1Kr | 50 s | 0,130 | 7/2+ | IT = 100 | |
80Kr | stabil | 0+ | 2,25 | ||
81Kr | 2,29 × 105 a | 0,281 | 7/2+ | K = 100 | |
81m1Kr | 13,10 s | 0,191 (IT), 0,472 (K) | 1/2− | IT = 99,9975, K = 2,5 × 10−3 | |
82Kr | stabil | 0+ | 11,6 | ||
83Kr | stabil | 9/2+ | 11,5 | ||
83m1Kr | 1,83 h | 0,042 | 1/2− | IT = 100 | |
84Kr | stabil | 0+ | 57,0 | ||
85Kr | 10,756 a | 0,687 | 9/2+ | β− = 100 | |
85m1Kr | 4,480 h | 0,305 (IT), 0,992 (β−) | 1/2− | IT = 21,4, β− = 78,6 | |
86Kr | stabil | 0+ | 17,3 | ||
87Kr | 76,3 min | 3,887 | 5/2+ | β− = 100 | |
88Kr | 2,84 h | 2,914 | 0+ | β− = 100 | |
89Kr | 3,15 min | 4,990 | (3/2+,5/2+) | β− = 100 | |
90Kr | 32,32 s | 4,392 | 0+ | β− = 100 | |
91Kr | 8,57 s | 6,440 | (5/2+) | β− = 100 | |
92Kr | 1,840 s | 5,987 (β−), 0,889 (β−n) | 0+ | β− = 100, β−n = 0,033 | |
93Kr | 1,286 s | 8,60 (β−), 2,68 (β−n) | (1/2+) | β− = 100, β−n = 1,95 | |
94Kr | 0,20 s | 7,3 (β−), 3,4 (β−n) | 0+ | β− = 100, β−n = 5,7 | |
95Kr | 0,78 s | 9,8 | 1/2 | β− = 100 | |
96Kr | 80 ms | 0+ | β− = 100, β−n = 3,7 | ||
97Kr | 63 ms | β− = 100, β−n = 8,2 | |||
98Kr | 46 ms | 0+ | β− = 100, β−n = 7 | ||
99Kr | 40 ms | 3/2+ | β− = 100, β−n = 11 | ||
100Kr | <300 ns | 0+ | β− = 100, β−n > 0 |
Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում։ Կրիպտոնով նոսր գազափողակներում էլեկտրական պարպումն ուղեկցվում է սպիտակ լուսարձակմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.