From Wikipedia, the free encyclopedia
Կրիկս (լատին․՝ Crixus, մ.թ.ա. 72), Սպարտակի ապստամբության ժամանակ ստրուկների ղեկավարներից։
Կրիկս | |
---|---|
Ծնվել է | Մ.թ.ա. 100-ականներ |
Ծննդավայր | Գալիա |
Մահացել է | մ. թ. ա. 72 |
Մահվան վայր | Ապուլիա, Իտալիա |
Մասնագիտություն | զորավար և Գլադիատորներ |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Հին հեղինակները Կրիկսին անվանում են գալ[1]։ Նա Կապուայում գտնվող Լենտուլ Բատիատի դպրոցի գլադիատորներից էր։ Նույն դպրոցում էր նաև Սպարտակը։
Մ.թ.ա. 73 թվականին Կապուայում գտնվող դպրոցից փախած մոտ 70-78 գլադիատորներ (համաձայն Ֆլորի[2]` մոտ 30 հոգի) սկսեցին միավորել փախած ստրուկներին և թալանել քաղաքի մերձակայքը։ Սպարտակը, Կրիկսը և Էնոմայը ապստամբության առաջնորդներն էին։ Համաձայն Ապպիանոսի` Կրիկսն ու Էնոմայը Սպարտակի օգնականներն էին[3]։
Ապստամբների սկզբնական հաջողություններից հետո Կրիկսն առանձնացավ Սպարտակից և մնաց Հարավային Իտալիայում, իսկ հիմնական զորքը շարժվեց դեպի հյուսիս։ Բաժանման հնարավոր պատճառներից մեկը, ըստ Պլուտարքոսի, «մեծամտությունն ու ամբարտավանությունն է»[4]։ Կրիկսի բանակը հիմնականում կազմված էր իր հայրենակիցներից` գալլերից և գերմանացիներից[5]։ Մ.թ.ա. 72 թվականի գարնանը հռոմեական կոնսուլ Լուցիոս Հելիոս Պուբլիկոլան մարտի մեջ մտավ Կրիկսի ջոկատների հետ։ Մարտը տեղի է ունեցել Ապուլիայում գտնվող Գարգան լեռան մոտակայքում։ Կրիկսն անձնազոհ կերպով մարտնչելով` կարողացավ հաղթահարել տասնյակից ավելի սովորական լեգեոներների և պայքարի մեջ մտած մի քանի ցենտուրիոնի[1], սակայն ի վերջո սպանվեց (Ըստ Լիվիոսի և Օրոսիուսի` նիզակով կրծքավանդակից վիրավոր լինելով, Կրիկսը ծնկի իջավ և գլխատվեց հռոմեական հեծյալի կողմից։ Համաձայն Լիվիոսի` հեծյալը պրետոր Կվինտոս Արիոսն էր, ով իր հետ տարավ Կրիկսի գլուխը որպես «հուշ»[6][7]): Կրիկսի 30.000 ստրուկներից կազմված բանակը ջախջախվեց[8]։ (Ըստ Տիտոս Լիվիոսի Կրիկսի բանակը կազմված էր 20.000 հոգուց և այն ջախջախեց պրետոր Կվինտոս Արիոսը[9]): Սպարտակը, հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, կազմակերպեց գլադիատորական մարտեր` հռոմեական սովորությունների համաձայն։ Այդ մարտերին հարկադրաբար մասնակցեցին հռոմեացի 300 հայտնի ռազմագերիներ։ Հետագայում Սպարտակն ասել է.
Կրիկսը քաջարի և խելամիտ զինվոր էր, սակայն վատ հրամանատար էր, ինչը և նրան կործանեց[8]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.