From Wikipedia, the free encyclopedia
Կրաքար, հիմնականում կալցիտից CaC03 (հազվադեպ՝ արագոնիտից) կազմված նստվածքային ապար։
Ամենահաճախ հանդիպող խառնուրդներն են՝
Մաքուր կրաքարի քիմիական կազմը մոտենում է կալցիտի տեսական կազմին՝ 56% CaO և 44% C02։
Կրաքարի անվանումը սովորաբար տրվում է կախված այն կազմող բաղադրամասերից կամ նրա կառուցվածքից (օրինակ, օլիտային, բյուրեղային)։ Ապարի 50% ից պակաս քանակությամբ բաղադրամասերի բնութագրման համար ավելացվում է համապատասխան ածական՝ ավազաքարային, դոլոմիտային, գլաուկոնիտային և այլն։
Մաքուր կրաքարը սպիտակ է կամ բաց մոխրագույն։ Կրաքարերը դասակարգվում են ըստ կառուցվածքի և ծագման։ Ըստ կառուցվածքի ստորաբաժանումը սովորաբար արտահայտում է նրանց ծագումը։
Տարբերում են՝
Մետամորֆիզմի դեպքում կրաքարը անցնում է մարմարի։ Կրաքար կա բոլոր հասակի նստվածքներում՝ քեմբրից մինչև անթրոպոգեն։
Օգտագործվում է սև մետալուրգիայում, պորտլանդ-ցեմենտի պատրաստման համար, քիմիական արդյունաբերության մեջ։
Տարածված է Հայաստանի Շիրակի, Արարատի մարզերում։ Օգտագործվում է սև մետաղաձուլության (որպես բովախառնուրդ), քիմիական արդյունաբերության և շինարարության մեջ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.