From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդին Երզնկացի (մոտ 1250[1], Երզնկա[1] - ոչ շուտ քան 1314[1] կամ ոչ ուշ քան 1328[1]), տաղերգու, հայ միջնադարյան տաղերգության ամենանշանավոր դեմքերից մեկը։
Կոստանդին Երզնկացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1250[1] |
Ծննդավայր | Երզնկա[1] |
Վախճանվել է | ոչ շուտ քան 1314[1] կամ ոչ ուշ քան 1328[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ և երաժիշտ |
Կոստանդին Երզնկացի Վիքիքաղվածքում | |
Kostandin Yerznkatsi Վիքիպահեստում |
Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան տաղերգության մեջ բնության և սիրո առաջին երգիչն է:Կոստանդին Երզնկացու մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նա ապրել ու ստեղծագործել է XIII դարի երկրորդ կեսից մինչև XIV դարի առաջին տասնամյակները։ Հայտնի է, որ Երզնկացին ծնվել է Մեծ Հայաստանի Եկեղյաց գավառի Երզնկա քաղաքում, 1250-ական թվականներին։ Ենթադրվում է, որ ուսումնական առաջին տարիները նա անցկացրել է Երզնկայի մոտ գտնվող Տիրաշենի վանքի հանրահայտ դպրոցներից մեկում[2]։
Երզնկացին գրում էր միջին հայերենով, այն ժամանակ ամենքին հասանելի լեզվով։
Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան սիրային քնարերգության հիմնադիրն է։ Իր սկզբնական տաղերում սերը գովերգում էր այլաբանությամբ՝ սոխակի ու վարդի սիրավեպի ձևով[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.