From Wikipedia, the free encyclopedia
«Կլավը՝ Մարտինի որդին» (լատիշ․՝ Klāvs, Mārtiņa dēls), 1970 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլգերտ Դունկերսը Ռիգայի կինոստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1970 |
Լեզու | լատիշերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Օլգերտ Դունկերս |
Դերակատարներ | Յուրիս Կամինսկիս, Էլզա Հովատակ, Լիլիտա Օզոլինիա և Լիդիա Ֆրեյմանե |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Բանակում ծառայելուց հետո Կլավ Վիկսնան վերադառնում է իր կոլտնտեսություն, որը հետպատերազմյան տարիներին կազմակերպել էր նրա հայրը՝ Մարտինը։ Տղան տրակտորիստ է աշխատում և ժամանակ առ ժամանակ կոնֆլիկտ է ունենում իր հարսնացուի հետ, որը երազում է քաղաքային կյանքի մասին, ապա եղբոր հետ, որը կարիերիստ է, ինչպես նաև բոլոր նրանց հետ, որոնք պատահաբար ընկնում են ձեռքի տակ։
Այսպես իրար հաջորդող վեճերը հանգեցնում են նրան, որ Կլավն սկսում է հարբեցողությամբ զբաղվել։ Նա սկսում է բացակայել աշխատանքից, և ի վերջո նրան տեղափոխում են դաշտային բրիգադ։ Վիրավորված Կլավը մեկնում է քաղաք և այնտեղ սկսում է նորմալ, սթափ կյանք։ Իսկ երբ մոր թաղման ժամանակ վերադառնում է տուն, հաստատապես որոշում է ընդմիշտ մնալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.