From Wikipedia, the free encyclopedia
Կինկաժու[1], կամ պոտո[2] (լատին․՝ Potos flavus), ջրարջերի ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, ապրում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Այս տեսակը բնորոշվում է ըստ մենատիպ Potos ցեղի[3]։
Կինկաժու |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Potos flavus |
Հատուկ պահպանություն |
Արեալ |
Կինկաժուն փոքրիկ կատվի չափ է, ունի կլոր գլուխ, կլոր լայնատարած ականջներ, բավականին կառչուն պոչ, որն օգնում է այս տեսակի ներկայացուցիչներին «թռչել» մի ճյուղից մյուսը (սրանով կինկաժուն մասամբ նման է կապիկներին)։ Կարճ դնչիկն ու մեծ աչքերը որոշ չափով հիշեցնում են արջի։ Խիտ թավշյա մորթին մեջքի հատվածում գորշ - շիկակարմրավուն է, իսկ փորի հատվածում՝ դեղնակարմրավուն։ Դունչը մուգ դարչնագույն է կամ սև։ Ջրարջերի ընտանիքի մյուս տեսակներից կինկաժուն տարբերվում է միագույն պոչով, այն մի փոքր ավելի մուգ է, քան՝ մորթու մնացած մասը։
Կինկաժուներն ապրում են ծառերի վրա։ Ցերեկը նրանք թաքնվում են փչակներում, իսկ գիշերը մենակ կամ զույգերով դուրս են գալիս ծառերի ճյուղերի վրա կեր հայթայթելու՝ ցուցաբերելով շարժումների արագություն և ճարպկություն։
Կինկաժուն սնվում է մեծամասամբ մրգերով (մրգերի պլանտացիաներին հասցրած վնասն աննշան է), նեկտարով և մեղրով։ Մրգերից բացի նա ուտում է միջատներ, գորտեր, մողեսներ, թռչնի հավկիթներ և մանր կենդանիներ։
Կինկաժուի կյանքի տևողությունը մոտավորապես 23 տարի է։
Բնության մեջ կինկաժուն գործնականում թշնամիներ չունի։ Մարդիկ կինկաժուին տեսնում են հազվադեպ։
Կինկաժուն լավ է հարմարվում անազատության մեջ։
Կինկաժուն կարող է տարածել Kingella potus վարակիչ հիվանդությունը, վարակը փոխանցվում է կծելուց։ Հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմությունը, որովայնի ցավը, գլխացավը, արյունամիզությունը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.