From Wikipedia, the free encyclopedia
«Կարմիր խնձորը» (ղրղզ.՝ Кызыл алма), 1975 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է կինոռեժիսոր Տոլոմուշ Օկեևը «Ղրղզֆիլմ» ստուդիայում Չինգիզ Այթմատովի վեպի հիման վրա։
Կարմիր խնձորը ռուս.՝ Красное яблоко | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Կարմիր խնձորը |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Տոլոմուշ Օկեև |
Սցենարի հեղինակ | Չինգիզ Այթմատով և Տոլոմուշ Օկեև |
Դերակատարներ | Սույմենկուլ Չոկմորով և Տատիբու Տուրսունբաևա |
Տևողություն | 83 րոպե |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականի մարտի 8-ին։
Ֆիլմը նվիրված է ժամանակակից ղրղզական մտավորականության կյանքին, այն մի փոքրիկ ընտանիքի մի քանի օրերի տարեգրություն է, պատմություն մարդկային դժվար շփումների, դժվար սիրո մասին։
Երիտասարդ Թեմիրը հանդիպում է զարմանալի գեղեցկության տեր մի աղջկա, սիրում է նրան գաղտնի, նրանից հեռու մնալով։ Բայց զգացմունքը բախվում է առօրյա կյանքի խնդիրներին․ փորձելով անծանոթ աղջկան նվիրել երջանկության մասին իր երազանքի գեղեցիկ խորհրդանիշը՝ կարմիր խնձորը, Թեմիրը բախվում է նրա կողմից չհասկացվելուն և նույնիսկ թշնամանքի։
Տարիներ անց արդեն հայտնի նկարիչ դարձած Թեմիրին իր երազներում չի լքում հրեշտակային գեղեցկության տեր, անանուն այն աղջիկը, որն ափի մեջ պահել է կարմիր խնձոր։
Ֆիլմը լայն վարձույթ Է ունեցել ԽՍՀՄ-ում, այն դիտել է 4 900 000 հանդիսատես։
Ֆիլմը մասնակցել է 1975 թվականի Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.