From Wikipedia, the free encyclopedia
Կատարժինա Կոբրո (հունվարի 26, 1898[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 21, 1951[2][5][6], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), 20-րդ դարի երկրորդ քառորդի ռուս և լեհ նկարչուհի, քանդակագործուհի ավանգարդիստ։ Աշխատել է սուպրեմատիզմի, կոնստրուկտիվիզմի և նեոպլաստիցիզմի ոճերով։
Կատարժինա Կոբրո լեհ.՝ Katarzyna Kobro | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 21, 1951[2][5][6] (53 տարեկան) |
Մահվան վայր | Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Լեհաստան |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և արվեստի տեսաբան |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | քանդակագործություն[7] և արվեստի տեսություն[7] |
Ամուսին | Վլադիսլավ Ստրժեմինսկի[8] |
Զավակներ | Nika Strzemińska? |
Katarzyna Kobro Վիքիպահեստում |
Կատարժինա (Եկատերինա Նիկոլաևնա) Կոբրո, գերմանառուսական ծագում ունի։ Հայրը գերմանացի նավատեր Նիկոլուս ֆոն Կոբրոն էր, մայրը ռուս, ծնունդով Եվգնիա Ռոզանովան։ Կատարժինան մորից ընդունել է ուղղափառ կրոնը։ Մանկական տարիներն անցել են Ռիգայում։ Գիմնազիա է ընդունվել Վարշավայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գիմնազիան տարհանվել է Մոսկվա, այստեղ՝ 1916 թվականին, 18-ամյա Կատարժինան հոսպիտալում վիրավոր զինվորներին խնամելու ժամանակ հանդիպում է իր ապագա՝ ծագումով լեհ ամուսնուն՝ Վլադիսլավ Ստրժեմինսկուն։
1917-1920 թվականներին Կատարժինան սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում[9], որի հիման վրա բացում են Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցները։ Այդտեղ դասավանդում էին Կազիմիր Մալևիչը, Օլգա Ռոզանովան, Վլադիմւիր Տատլինը, Ալեքսանդր Ռոդչենկոն։ Կատարժինային շատ է օգնել Երիտասարդ նկարիչների միավորման նկարիչ-կոնստրուկտիվիստներ Կարլ Յոգանսոնի և Ստենբերգ եղբայրների հետ շփումը։
1920 թվականին Կատարժինա Կոբրոն ամուսնացել է Վլադիսլավ Ստրեժմինսկու հետ, և ամուսնուն «վարակել» արվեստով[10]։ Ամուսինը, որ աշխատում էր ՌՍՖՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում, 1920 թվականին նոր նշանակում է ստանում և ընտանիքը տեղափոխվում է Սմոլենսկ։ Տեղի Ազատ արվեստանոցներում Կատերժինան քանդակի և խեցեգործության մասին դասախսություններ է կարդում, իսկ 1921 թվականից մասնակցում է Վիտեբսկի խմբի սմոլենսկյան բաժանմունքի աշխատանքներին։ Աշխատում է որպես բեմի նկարիչ և պլակատիստ։
1922 թվականին ապրել են նաև Կիևում և Լվովում։ Հետո մեկնում են Լեհաստան և 1924 թվականիքն ընդունում են լեհական քաղաքացիություն։ Երիտասարդ զույգը Լեհաստանում ապրելու առաջին տարիներից լեհական արվեստում առաջատար դիրք են գրավում։ 1924 թվականին Վարշավայում մասնակցում են ( լրիվ՝ «Կուբիստների, սուպրեմատիստների և կոնստրուկտիվիստների բլոկ») ավանգարդիստական խմբի ստեղծմանը, որը թողարկում էր համանուն, ամսագիրը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.