From Wikipedia, the free encyclopedia
Կառլհայնց Շտոքհաուզեն (գերմաներեն՝ Karlheinz Stockhausen, օգոստոսի 22, 1928[1][2][3][…], Mödrath castle, Mödrath, Kerpen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[4] - դեկտեմբերի 5, 2007[5][1][3][…], Kürten, Rhein-Berg District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6]), գերմանացի կոմպոզիտոր։
Կառլհայնց Շտոքհաուզենը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 22-ին գերմանական Մոյդռաթ քաղաքում և մահացել 2007 թվականի դեկտեմբերի 5-ին գերմանական Քյուռթեն քաղաքում։ Նրա հիմնական երաժշտական ուղղությունը էլեկտրոակուստիկ երաժշտությունն է։
Շտոքհաուզենը ծնվել է Մոյդռախ քաղաքի ամրոցում (առ այսօր այդ շինությունը գոյություն ունի)։ Նա մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությունով։ Նրա մայրը նվագել է դաշնամուր և երգել է։ Մայրը երեք անհաջող հղիություններից հետո ունեցել է մեծ նյարդային ցնցումներ և տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս դեպքերից հետո Շտոքհաուզենի հայրը ամուսնանում է երկրորդ անգամ։ Իր խորթ մոր հետ կոմպոզիտորը ունեցել է բավական լարված հարաբերություններ։ Յոթ տարեկանից նա բնակվել է Ալթնեբերգ քաղաքում և սովորում է դաշնամուր և երգեհոն նվագել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա մայրը մահանում է հոգեբուժարանում։ Նրանց հայտնում են, որ մահվան պատճառը եղել է արյան քաղցկեղը, բայց տարիներ անց պարզվում է, որ կոմպոզիտորի մայրը զոհվել է նացիստական հարվածների պատճառով։ Տարիներ հետո կոմպոզիտորը այս հարցը բարձրացրել է դատարանում։
1942 թվականից, շարունակելով ուսումը, նա նաև սկսում է ջութակ նվագել։ 1945 թվականին նա վերջին անգամ տեսնում է իր հորը (նա մահանում է պատերազմի ժամանակ)։
1951 թվականին Կառլհայնց Շտոքհաուզենը բացահայտում է ժամանակից կոմպոզիտորներին (հիմնականում Օլիվիե Մեսսիանին)։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ, ծանոթանում Պիեռ Բուլեզի և Լուիջի Նոնոյի հետ։ Տարված լինելով ժամանակակից կոմպոզիտորական հիմունքներով, նա սկսում է ստեղծագործել սերիալիզմի կանոններով։ Հաճախում է տարբեր ստուդիաներ և խորապես ուսումնասիրում է ձայնի կառուցավածքը և տատանումները։
1953 թվականին առաջին անգամ գրում է էլեկտրոնային ստեղծագործություն։ Գերմանիայում այս ուղղությունը ստացել է «էլեկտրոնային երաժշտություն» անվանումը։ Այնուհետև գրում է մեծ ստեղծագործություններ և դրանք ղեկավարելով տարբեր նվագախմբերում՝ ձեռք բերում համաշխարհային ճանաչում։ Շտոքհաուզենը մեծ դեր է նաև խաղացել տարբեր գերմանական երաժշտական փոփ խմբերի ոճերի հարցում։ Նա ինքը ազդվել է այս երաժշտությունից և ազդել է այս երաժշտության վրա։
Շտոքհաուզենը գրել է շուրջ 300 ստեղծագործություն։ Ըստ նրա իր բոլոր ստեղծագործությունները մտքով շատ կապված են իրար հետ և կազմում են մեկ ընդհանուր ստեղծագործություն։ Նա գրել է հետաքրքիր կառուցվածք ունեցող գործեր, ինչպիսիք են օրինակ «ուղղաթիռային» լարային կվարտետը, որը ձայնագրվել է ուղղաթիռի մեջ։
Այլ ստեղծագործություններից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.