From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ գնու (լատին․՝ Connochaetes taurinus), սնամեջ եղջյուրավորների ընտանիքին պատկանող ընտանիքին պատկանող գնու այծքաղի տեսակ[1]։ Լինելով այծքաղների ենթաընտանիքի տիպիկ ներկայացուցիչ՝ կապույտ գնուն բավականին ինքնատիպ է և միակ տեսակով առանձնանում է Connochaetes taurinus ցեղից։
Կապույտ գնու | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կապույտ գնուն Տանզանիայում | ||||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Connochaetes taurinus
Burchell, 1823
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|
Այնուամենայնիվ, այս կենդանիներն ունեն հինգ առանձին ենթատեսակներ, որոնց տեսակային տարանջատման համար հիմք են ծառայել ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական առանձնահատկություններն ու տարածվածության շրջանները[1][2]։
Կապույտ գնուները կարգաբանորեն ունեն հինգ առանձին ենթատեսակներ, որնց տարանջատման համար հիմք են հանդիսացել ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական առանձնահատկություններն ու տարածվածությունը[3]
Կապույտ գնուն բավականին խոշոր կենդանի է՝ ուժեղ մկաններով, սլացիկ ոտքերով, խոշոր կովանման եղջյուրներով և դիմացկուն մաշկով։ Արուների եղջյուրները շատ ավելի ամուր և զորեղ են, քան կանանցը։ Մարմնի բարձրությունը կազմում է արուների 130-171 սմ, արուների քաշը՝ 200—500 կգ, իսկ ընդհանուր երկարությունը՝ մինչև 2—2,6 մետր, էգերի բարձրությունը 110-140 սմ։
Մաշկի գունավորումը գորշ մոխրագույն է՝ մուգ կապույտ բծերով։ Ունեն բավականին ընդգծուն սև պոչ, բաշ և իրենց ընտանիքի մյուս այծքաղներին բնորոշ մռութ։ Որպես կանոն, եղջյուրները մոխրագույն են կամ սև։ Էգերն ազդրային շրջանում ունեն նաև խոշոր չափի ծծապտուկ, որը բնորոշ է կենդանածին կաթնասուններին։
Գանգը երկարավուն է։ Ուղեղային բաժինը շատ ավելի փոքր է, քան դիմայինը (հարաբերակցության տեսքով համապատասխանաբար՝ 1/4 և 1/3):
Կապույտ գնուների ձայնը բավականին աղմկոտ է և խռպոտ՝ խռնչյունի նմանությամբ։ Կապույտ գնուների արագությունը վազելու ժամանակ հասնում 80-94կմ/ժ-ի, միջինը 40-50կմ/ժ-ի։
Կապույտ գնուները բացառապես տարածված են Աֆրիկա մայրցամաքի կենտրոնական և հարավային շրջաններում։ Ադապտացիայի գործընթացների արդյունքում վերջիններիս բնակության համար նպաստավոր են դարձել սավաննաներն ու խոնավ արևադարձային անտառները։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս կճղակավորները բացարձակապես ադապտացված չեն չորային տարածքներին։
Ներկայումս կապույտ գնուները մեծ քանակությամբ տարածված են Քենիայի, Տանզանիայի, Նամիբիայի, Բոտսվանայի և Մոզամբիկի սավաննաներում։
Կապույտ գնուները խիստ սոցիալական կենդանիներ են, հետևաբար՝ բնակվում են խոշոր և միջին խմբերով։ Փոքր հոտերը ձևավորվում են միայն կանանցից։ Նմանատիպ հոտերը որպես կանոն զբաղեցնում են փոքր տարածքներ և չափազանց փոքր լինելու դեպքում երբեմն միավորվում են միամյանց հետ։
Մեկ տարի անց արուները թողնում են իրենց հոտերը և միանում «ամուրի տղամարդկանց»։ Եթե հոտից վտարված էգը ցանկանում է մտնել մեկ այլ հոտ, նա հալածվում է այդ հոտի էգերի կողմից։ Այնուամենայնիվ, հոտերի միավորման դեպքում էգերի համար շատ տարածված է մեկ հոտից մյուսը տեղափոխելը։
Կապույտ գնուներն ունեն մի շատ հետաքրքիր սովորություն, որի համար չկա որևէ գիտական բացատրություն։ Ժամանակ առ ժամանակ նրանք սկսում են շրջվել ետին ոտեքրի վրա և անկանոն տեղաշարժվել։
Սակայն այս գործընթացը երկար չի տևում, քանի որ ծանրաքաշ կաթնասունները կարճ ժամանակ անց հոգնում են և սկսում հանգստանալ։ Բրիտանացի կենդանաբան, բնապահպան և հեռուստատեսային հաղորդավար Ջերալդ Դարրելն այս մասին ասել է․
Փորձագետները նշում են, որ 1990-ականների վերջերին կապույտ գնուների թվաքանակը կազմել է շուրջ 1,2 միլիոն առանձնյակ։ Այդ թվի մեծ մասը (շուրջ 50—60 %) կազմել են Սերենգետիում բնակվող այծքաղները։ Այս տեսակի կենդանիների թվաքանակը կտրուկ նվազել է 1993 թվականի ծանր երաշտից հետո։
Ըստ վերջին տարիների հաշվարկների՝ կապույտ գնուների թվաքանակը կազմում է մոտ 1600000 առանձնյակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.