From Wikipedia, the free encyclopedia
Կաշկավալ, կովի և ոչխարի կաթերից պատրաստված դեղին պանիր[1]։ Կաշկավալն ունի հարթ մակերես՝ առանց անցքերի ու ճարպաբծերի, կիսապինդ նյութակազմվածք, ծղոտագույն երանգ, յուղայնությունը՝ 25-32 %: Այս պանիրը շատ երկար է հասունանում՝ ավելի քան 6 ամիս։ Կաշկավալն ստանում են թարմ, բնական կաթից՝ առանց հավելումների, հատուկ զտման միջոցով, ինչի միջոցով միկրոօրգանիզմները ֆիլտրվում են կաթից։ Այս զտումից են մեծապես կախված պանրի հասունացումը, նրա յուրահատուկ համն ու բույրը։
«Կաշկավալ» անվանումը ծագում է լատիներեն Caseus (պանիր) և Caballus (ձի)[2] բառերից։
Բուլղարիայում կաշակավալն արտադրվում է կովի կաթից՝ «Վիտոշա կաշկավալ» անվամբ։ Այն կիրառում են՝ ավելացնելով թխվածքաբլիթ։ Բուլղարիայում այս պանիրը մեծ պահանջարկ ունի նաև պիցցա պատրաստելիս։
Ռումինիայում կաշկավալ պատրաստում են կովի կամ ոչխարի կաթից։ Պանիրը կարող են մատուցել նաև մամալիգա ուտեստի հետ միասին։ Տարածված ուտեստ է հանդիսանում նաև սուխարու մեջ թավալած կաշկավալ պանիրը[3]։
Սերբիայում կաշկավալն ավանդաբար պատրաստում են բնական ոչխարի կաթից։ Այսպիսի որակական հատկանիշներով այն շուկայում հայտնվում է հատուկ բրենդի ներքո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.