From Wikipedia, the free encyclopedia
«Կախարդական օղակ» (անգլ.՝ The Magic Circle), անգլիացի նկարիչ, պրեռաֆայելիտների ուշ շրջանի կարկառուն ներկայացուցիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 183 × 127 սմ։
Կախարդական օղակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս[1] |
տարի | 1886[2] |
բարձրություն | 127 սանտիմետր[2] |
լայնություն | 182,9 սանտիմետր[2] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Magic Circle (John William Waterhouse) Վիքիպահեստում |
Այսօր «Կախարդական օղակ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)։
«Կախարդական օղակ» ստեղծագործությունը Թագավորական ակադեմիայում ցուցադրվել է 1886 թվականին[3]։ Նույն թվականին այն ձեռք է բերել Թեյթ պատկերասրահը[4]։
Այն դրական է ընդունվել քննադատների ու հասարակության կողմից։
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը կտավի կենտրոնում պատկերել է ստեղծագործության գլխավոր հերոսին՝ միայնակ կնոջ ֆիգուրը։ Շրջապատող բնապատկերը մշուշապատ է, կարծես մտացածին է[5]։
Հեղինակը այս նկարը ստեղծելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձրել անկյուններին։ Վհուկի ուժը արտահայտված է նրա դեմքի վճռական արտահայտությամբ։ Կաթսայից բարձրացող ծուխը ուղղահայաց է։ Օղակից դուրս Ուոթերհաուսը ագռավներ է պատկերել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.