From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս[11] (անգլ.՝ John William Waterhouse, ապրիլի 6, 1849[1][2][3], Հռոմ, Պապական մարզ[4][5] - փետրվարի 11, 1917[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][7][5][…]), անգլիացի նկարիչ, ում ստեղծագործությունները վերաբերում են պրեռաֆայելիտների ուշ շրջանին։ Առավել հայտնի է դիցաբանական և գրական կին հերոսների նկարներով։
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս անգլ.՝ John William Waterhouse | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1849[1][2][3] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1917[1][2][3] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][7][5][…] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծագրող |
Ոճ | Պրեռաֆայելիտներ, նոր պոմրեյական ոճ, իմպրեսիոնիզմ և սիմվոլիզմ |
Ժանր | դիմապատկեր[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Lady of Shalott?, Կիրկեն գավաթը մատուցում է Ոդիսևսին, Gather Ye Rosebuds While Ye May?, Քունը և նրա խորթ եղբայր Մահը, Ophelia? և Հիլասը և նիմփաները (նկար, Ուոթերհաուս) |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Էսթեր Ուոթերհաուս[9][10] |
ստորագրություն | |
John William Waterhouse Վիքիպահեստում |
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը ծնվել է 1849 թվականի ապրիլի 6-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ նկարիչների ընտանիքում։ Ավելի ուշ տեղափոխվել են բնակության Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ Ջոն Ուիլյամն անցկացրեց առաջիկա ամբողջ կյանքը։ Նախնական նկարչական դասեր նրան տվել է հայրը 1870 թվականին պատանի Ուոթերհաուսն ընդունվում է Գեղարվեստի թագավորական ակադեմիա։
Նկարչի վաղ շրջանի ստեղծագործություններում զգացվում է Լոուրենս Ալմա-Թադեմայի և Ֆրեդերիկ Լեյթոնի ազդեցությունը։ 1874 թվականին, քսանհինգ տարեկան հասակում, Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը ցուցահանդեսին է ներկայացրել «Քունը և նրա խորթ եղբայր Մահը», որն այնքան դրական ընդունելության արժանացավ քննադատների կողմից, որ գրեթե ամեն տարի մասնակցեց ցուցահանդեսների, մինչև նկարչի մահը։
1883 թվականին Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսն ամուսնանում է նկարչուհի Էսթեր Քենուորթի հետ, ում նկարները նույնպես հայտնվել են Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներին։ Նրանք ունեցան երկու երեխաներ, որոնք վաղ մահացան, բայց դա չխանգարեց, որ ամուսնությունը երջանիկ ընթացք ունենան։
1895 թվականին Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսն ընտրվում է Թագավորական ակադեմիայի անդամ։
Նկարիչն իր մահկանացուն կնքել է 1917 թվականի փետրվարի 10-ին Լոնդոնում՝ վաթսունյոթ տարեկան հասակում։
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի ամենահայտնի նկարների շարքին են պատկանում «Լեդին Շալոտից»[12], «Չեչիլիա Հռոմեացի»[13], «Օֆելիա» և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.