քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կադմիում (լատին․՝ Cadmium), քիմիական տարր է, որի նշանն է Cd, պարբերական համակարգի 5-րդ պարբերության, 2-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 48 է, ատոմական զանգվածը՝ 112,40, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կաոուցվածքը՝ 4d105s2։ Սպիտակ-արծաթափայլ, փափուկ և ձգվող մետաղ է։ Կադմիումը միացություններում երկարժեք է։ Օդում խամրում է մակերևույթին առաջացած CdO օքսիդի բարակ թաղանթի պատճառով, որը պաշտպանում է կադմիումը հետագա օքսիդացումից։
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Կադմիում/ Cadmium (Cd), Cd, 48 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 2, 5, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 112,411(8)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 4d10 5s2 | ||||
Ատոմի շառավիղ | 154 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 148 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+2e) 97 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,69 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | −0,403 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 867,2 (8,99) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 594,1 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 1 038 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 26,0[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 13,1 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=2,979 c=5,618 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 209 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 96,9 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
48 | Կադմիում |
112,411 | |
4d105s2 |
Հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Ֆ. Շտրոմայերը 1817 թվականին և անվանել «կադմիում»։
Ֆ. Շտրոմայերն անվանել է «կադմիում», հունարեն՝ καδμεία - ցինկի ոչ մաքուր օքսիդ կամ ցինկի հանքանյութ։
Կադմիումը հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,3•10−5 % (ըստ զանգվածի)։ Երկիր ընդերքում կադմիումի միջին պարունակությունը կազմում է 130 մգ/տ, ծովի ջրում՝ 0,11 մկգ/լ։ Հայտնի են կադմիումի ընդամենը 6 միներալներ։ Կադմիումի հազվագյուտ միներալներից են՝
Ունի ութ կայուն իզոտոպ՝ 106 (1,215%), 108 (0,875%), 110 (12, 39%), 111 (12,75%), 112 (24,07%), 113 (12,26%), 114 (28,86%) և 116 (7,58%) զանգվածային թվերով։
Ստացվում է ցինկի, կապարա-ցինկի, պղնձա-ցինկի հանքերի թափոնների մշակումից։ Մեկ տարում արտադրվում է մոտ 20000 տոննա կադմիում[3]։
Սպիտակ-արծաթափայլ, փափուկ և ձգվող մետաղ է, խտությունը՝ 8650 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 320,9 °C, եռմանը՝ 767 °C: Կադմիումը միացություններում երկարժեք է։ Օդում խամրում է մակերևույթին առաջացած CdO օքսիդի բարակ թաղանթի պատճառով, որը պաշտպանում է կադմիումը հետագա օքսիդացումից։
Օդում ուժեղ տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով բաց դարչնագույնից մինչև մուգ դարչնագույն CdO օքսիդը (բյուրեղային փոշի է)։ Կադմիումը միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի և այլ տարրերի հետ։ Անօրգանական թթուներից դանդաղ դուրս է մղում ջրածին՝ առաջացնելով համապատասխան աղեր։ Կադմիումի աղերի վրա կծու ալկալիներով ազդելիս նստում է սպիտակ հիդրօքսիդը՝ Cd(OH)2։ Կադմիումի միացությունները թունավոր են, առանձնապես վտանգավոր են նրա օքսիդի գոլորշիները՝ շնչելիս։
Կիրառվում է միջուկային ռեակտորներում, հակակոռոզային և դեկորատիվ ծածկույթներ պատրաստելու համար, կուտակիչներում։ Մտնում է դյուրահալ համաձուլվածքների (օրինակ, Վուդի համաձուլվածքի) բաղադրության մեջ։ Կադմիումի սուլֆիդը (կադմիումի դեղին) կիրառվում է որպես գեղանկարչական ներկ։ Կադմիումի սուլֆատը և ամալգամն օգտագործում են վեստոնի նորմալ էլեմենտում։ Կադմիումի համաձուլվածքները ոսկու հետ ունեն կանաչավուն գունավորում[4][5]։
Կենդանի օրգանիզմում կադմիումի պարունակությունը կազմում է (%-ով) բույսերում՝ 10−4, որոշ կենդանիների օրգանիզմում՝ 4•10−53•10−3։ Հայտնաբերված է ողնաշարավոր բոլոր կենդանիների օրգանիզմներում։ Կադմիումով առավել հարուստ է լյարդը։ Կադմիումի ֆիզիոլոգիական նշանակությունն անբավարար է ուսումնասիրված, բայց հայտնի է, որ այն ազդում է ածխաջրային փոխանակության, լյարդում հիպոքլորաթթվի սինթեզի, որոշ ֆերմենտների ակտիվության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.