From Wikipedia, the free encyclopedia
ՆԳԺԿ (ՆԿՎԴ) № 00447 հրաման (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի № 00447 հրաման «Նախկին կուլակներին, հանցագործներին և հակախորհրդային տարրերին ռեպրեսիայի ենթարկման մասին»), 1937 թվականի հուլիսի 30-ին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից արձակված խիստ գաղտնի հրաման։ Սույն հրամանի հիման վրա 1937 թվականի օգոստոսից 1938 թվականի նոյեմբերը 390 հազար մարդ է զոհվել, 380 հազար մարդ ուղարկվել է Գուլագ[1]։ Այս կերպ ի սկզբանե բռնաճնշումների ենթարկվեց 268,95 հազար մարդ, որոնցից 75,95 հազարը գնդակահարվեց։ Այս հարամանով կատարվեց խոշոր մասսայական Մեծ տեռորը։
Հրամանը ճանապարհ հարթեց մասսայական բռնաճնշումների համար, այն առաջին անգամ հրապարակվել է 1992 թվականի հունիսի 4-ին «Աշխատանք» թերթում[2]։ Ի տարբերություն խորհրդային վերնախավի դեմ ուղղված ցուցադրական գործընթացների № 00447 հրամանը կիրառվում էր շարքային քաղաքացիների վրա, որոնց թվում էին՝ գյուղացիներ, աշխատավորներ, հակախորհրդային տարրեր, հանցագործներ և նախկին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ։ Դատավճիռները կայացնում էր ՆԳԺԿ հատուկ եռյակը։
Նոր տնտեսական քաղաքականությունից (ՆԷՊ) հետո (1927) Սովտական Միությունում ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց վրա գործադրվում է վարչական ճնշում և կիրառվում է հետապնդում ուժային կառույցների կողմից[3]։ Հարկադրված կոլեկտիվացումը (1928-ից) և կուլակաթափությունը (1929-ից) բողոքի ալիք բարձրացրին, սկսվեցին անկարգությունների և աբստամբություն[4][5]։ Գյուղերում ինդուստրացիայի արագ փոփոխությունները բերեցին բնակչության միգրացիայի։ 1926-1939 թվականների միջակայքում ավելի քան 23 միլիոն մարդ գյուղերից տեղափոխվեց քաղաք[6], ինչը սրեց պարենի մատակարարման առանց այն էլ բարդ իրավիճակը, նաև նպաստեց հանցագործությունների աճին։
Ի պատասխան այդ փոփոխությոններին ուղղված հասարակական վրդոհմունքին երկրում մտցվեցին ներքին անձնագրեր[7]։ Անցանկալի «էլեմենտները» քաղաքներից վտարվեցին և ուղարկվեցին այսպես կոչված աշխատանքային կամհատուկ ավաններ։ Սակայն ըստ հետապնդման միջոցներով զինված ներքին գործերի մարմինների տեղահանված կուլակների մեկ երրորդը (600 հազարից մինչև 700 հազար մարդ) ավաններից փախել են[3]։ Նախկին կուլակների փախուստները և միգրացիան վտանգի տակ դրեցին կուլակաթափության դեմ սկսված «Հաջողություն» արշավը, այդ պատճառով էլ այն գրավեց Իոսիֆ Ստալինի ուշադրությունը[8]։ Նիկոլայ Եժովի կարծիքով (ով 1936-ի աշնանը գլխավորում էր ՆԳԺԿ-ն) կուլակների միացյալ նենգ և քայքայիչ խումբը լուրջ վտանգ էր ներկայացնում Սովետական Միության համար[9]։
1937 թվականի դեկտեմբերին Ստալինի հրամանով ԽՍՀՄ Գերագույն խորհուրդում եղավ համընդհանուր գաղտնի քվեարկություն, որն անհանգստացրեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանց առաջին հերթին թվում էր, որ եկեղեցականները և «կուլակները» կարող են միավորվել այլ «թշնամիների» հետ և գործել իրենց դեմ։ Կուսակցական էլիտան վախենում էր, որ իշխանական բալանսը կարող է թեքվել բոլշևիկների կողմը[6][7][10]։
Ներքին հասարակաքաղաքական գործոններին ավելացան նաև արտաքին գործոններ[11]։ Սովետական ղեկավարությունը խուսափում էր ագրեսիվ տրամադրված երկրներից, առաջին հերթին Գերմանիայից, Լեհաստանից, Ճապոնիայից։ ԽՍՀՄ քարոզչությունը բերեց նրան, որ ժողովուրդը սկսեց ամեն տեղ տեսնել՝ թշնամիներ, լրտեսներ, դավադիրներ, դիվերսանտներ, վնասարարներ, ովքեր երկիրը թուլացնում էին ներսից[12] և այս ամենն էլ իր հերթին անհանգստացրեց իշխանություններին, որ արտաքին ագրեսիայի դեպքում ժողովուրդը կարող է աբստամբություն բարձրացնել։ Մասսայական աբստամբությանը կարող էին մասնակցել հարյուր հազարավոր մարդիք՝ սոցիալապես վտանգավորները, հանցագործները, ԽՍՀՄ-ից արտաքսվածները, հավատացյալները և այլն։ Այս վտանգը չեզոքացնելու նպատակով կազմակերպվեցին մի քանի ցուցադրական երևույթներ, որի ընթացքում տնտեսության և առօրյա կյանքի մի քանի «մեղավորներ» պաժվեցին։ Միջոցներ ձեռնարկվեցին հակասովետական «Հինգերորդ շարասյան» ստեղծումը կանխելու համար[7]։
1937 թվականի հուլիսի 3-ին Ստալինը ՆԳԺԿ ղեկավար Եժովին հեռագիր ուղարկեց, որով համապետական արշավ էր սկսվում ընդդեմ կուլակաթափ եղած անձանց և «հանցագործների»[13], իսկ տեղի իշխանություններից պահանջվում էր հնգօրյա ժամկետում պատրաստվել այդ իրադարձություններին[6]՝
1930 թվականի հունվարի 1-ին Հենրիխ Յագոդան՝ ՆԳԺԿ ղեկավարի պաշտոնում Եժովին նախորդողը արձակեց ՄՊՔՎ № 44/21 հրամանը, որի համաձայն կուլակները բաժանվում էին երեք խմբի և ըստ դրա սահմանվում էր նրանց պատիժը, առաջին խմբի կուլակները, եթե նրանք ճանաճվել են դիմադրության մասնակից դատապարտվում էին գնդակահարության։ Դատավորների դերում այս անգամ ևս եռյակներն էին[3]։
1937 թվականի հուլիսին ՆԳԺԿ աշխատակիցները անհրաժեշտ տեղեկությունները ուղարկեցին Մոսկվա, սակայն կարճ ժամանակի հետևանքով սրանք միյան նախնական տվյալներ էին։ Հենց նույն ամսվա ընթացքում շրջաններում կատարվեց հետապնդվողների քանակի ճշտումներ, հատկապես նկատելի էր քանակի ավելացման միտումը։ Գնդակահարության և արտաքսման ամենաշատ թեկնածուները ներկայացրեց ՍՄԿԿ Մոսկվայի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը։ Հուլիսի 10-ի դրությամբ հաշվվել էր 41 305 «հանցագործներ և կուլակներ», նրանցից 8 500-ին առաջարկվում էր գնդակահարել (առաջին աստիճան), 32 805-ին տեղահանել (երկրորդ աստիճան)[14][15]։
Մոսկովյան գրություններում առաջարկվում էր նաև ընդլայնել հետապնդվողների թիվը։ Համապատասխան առաջարկությունները վերաբերվում էին բանտարկյալներինն, մասնագիտական ու աշխատանքային բնակիչներին, «վնասարարներին», սադրիչներին, փախստականներին և նրանց համախողներին։ Նաև պահանջում էին հետապնդում սկսել հոգևորականների դեմ։ Քաղբյուրոն բավարարեց տեղական իշխանությունների խնդրանքը[14]։
Հուլիսի 13-ին[14] ՆԳԺԿ ղեկավարը ՆԳԺԿ շրջանային վարչությունների ղեկավարներին հրաման տվեց ներկայանալ Մոսկվայում կայանալիք կոնֆերանսին։ Կոնֆերանսը կայացավ հուլիսի 16-ին, այն նվիրված էր հետագա հետագա գործողությունների կորդնացմանը[16]։ Երկրորդ կոնֆերանսի սղագրություններն ու արձանագրությունները հայտնի չեն։
Շրջանային մակարդակում կոնֆերանսները շարունակվեցին մինչև հուլիսի վերջը։ Այդպես և հուլիսի 25-ին Նովոսիբիրսկում կայացած խորհրդակցության ժամանակ[17] հրամայվեց պահպանել դատական գործընթացի խիստ գաղտնիությունը[7]։ Նաև խորհուրդ էր տրվում հարմար վայր գտնել գնդակահարությունների անցկացման և մարմինների թաղման համար[17]։ Նովոսիբիրսկում կայացած խորհրդակցության մասնակիցները առաջիկայում կայնալիք գործողությունները ողջունեցին «բարձր բացականչություններով»[7][18]։
ՆԳԺԿ № 00447 հրամանի պլանավորման, նախապատրաստման և իրականացման գործում մեծ դեր է ունեցել Եժովի տեղակալ Միխայիլ Ֆրինովսկին։ Նա քաղբյուրոյի անդամներին զեկուցում էր նախապատրաստական աշխատաներին արդյունքների մասին և նրանցից ստանում հետագա հրամանները։ 1937 թվականին Ստալինը նրան երեք անգամ ընդունել է իր աշխատասենյակում։ Ֆրինովսկին հրամանի նախագիծը հուլիսի 30-ին ներկայացրել է Եժովին, որն էլ այն ստորագրել է։ Այդ ժամանակ Ֆրինովսկին հրամանի 15 կամ 19 էջանոց պատճեն ուղարկում է ստալինյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պոսկրյոբիշևին խնդրանքով, որ նա այն փողանցի քաղբյուրո։ Հուլիսի 31-ին հրամանը առանց փոփոխությունների հաստատվեց քաղբյուրոյի կողմից։ Հենց նույն օրը հրամանը ուղարկվեց հանրապետական, մարզային և շրջանային ՆԳԺԿ ղեկավարներին[17]։
ԽՍՀՄ ՆԳԺԿ Պետական քաղաքական վարչություն № 44/21 նախկին կուլակների բռնաճնշումների հրամանը հադիսացավ ոչ միայն հրաման[8], այլ նաև նախատիպ երկու ավելի թույլ արշավների համար[19]՝
Հրամանի ներածական մասում Եժովը նշում է, որ բոլոր նրանք ովքեր համարվում են խորհրդային իշխանությունների թշնամի անպայման պետք է պատժվեն։
Պետական անվտանգության մարմինների առաջ խնդիր է դրվում՝ անխնա ոչնչացնել հակախորհրդային տարրերից կազմված բոլոր բանդաները, աշխատավոր ժողովրդին պաշտպանել հակահեղափոխական բանսարկուներից և վերջապես, մեկընդմիշտ վերջ դնել խորհրդային պետության հիմքերը քայքայող աշխատանքներին[23] |
:
Բռնաճնշումների ենթակա անձիք էին՝
Եժովի կողմից արձակված հրամանում պատժաչափերը ըստ երկու խմբերի ի տարբերություն տարածաշրջանային ցուցակների նվազել էին։ Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ 59 հանրապետություններից, շրջաններից և մարզերից ներկայացրել էին 263 076 նախկին կուլակների և հանցագործների անուններ, նրանցից 85 511-ին առաջարկվում է գնդակահարել, իսկ մնացած 181 562-ին վտարել։ Նույն հրամանով նախատեսվում է 59,2 հազար մարդու պատժել առաջին կատեգորիայով, իսկ 174,5 մարդու երկրորդ։
Հրամանում նշվում է, որ սահմանաչափերը նշված են միայն մոտավորապես։ Միևնույն ժամանակ դրաանց ավելացումը թույլատրվում է միայն Եժովի համաձայնությամբ[24]։
1937 թվականի հուլիսի 3-ին Ստալինի գրության մեջ նախատեսվում էր արտաքսում դեպի աշխատանքային բնակավայրեր։ Նույն այդ հրամանում նախատեսվում էր նաև 8-10 տարի ազատազրկում[17]։
Բացի այդ հրամանը պարունակում էր բռնաճնշվածների ընտանիքներին վերաբերվող հրահանգներ[25]։
Հրամանը հաստատեց 64 ԽՍՀՄ ՆԳԺԿ Հանրապետական, երկրամասային ու մարզային եռյակ։ «Կուլակային գործողության» ժամանակ եռյակները հանդիսացել են «մասսայական տեռորի ողնաշարը»[8][26]։
Նիստերը ղեկավարում էին ՆԳԺԿ ներկայացուցիչները, եռյակի որոշման նյութերը պատրաստում էին ՆԳԺԿ աշխատակիցները, ով միաժամանակ հանդիսանում էր եռյակի «զեկուցողը» և «քարտուղարը»։ Սա ցույց էր տալիս ՆԳԺԿ ներկայացուցիչների էական առավելությունը դատախազության և կուսակցության ներկայացուցիչների համեմատ[17]։
Երբեմն եռյակի անձնակազմը կարող էր ենթարկվել փոփոխությունների։ Դեռ № 00447 հրամանի կատարման սկզբում քաղբյուրոն ազատում էր անդամներին և նարնց փոխարինում այլ մարդկանցով։ Այդպես հուլիսի 23-28-ը Սարատովի, Օմսկի, Իվանովոյի շրջանների եռյակների կազմը ամբողջությամբ փոխվեց։ Մինչև օգոստոսի 20-ը քաղբյուրոն փոփոխություններ կատարեց ևս 17 եռյակների կազմի մեջ։ Նույնիսկ հրամանի կատարման ընթացքում փոփոխություններ կատարվեցին՝ նոյեմբերի 2-ին նշանակվեցին եռյակների 15 նոր անդամների, իսկ պաշտոնից ազատվածները իրենք դարձան բռնաճնշումների զոհ։ Եռյակների անդամների քանակը ընդհանուր թվով կազմում էր շուրջ 350 մարդ[17]։
Մոսկվայի ՆԳԺԿ և կուսակցական ղեկավարությունը ուներ եռյակների վրա ազդելու բոլոր լծակները (օրինակ՝ պատժաչափի ավելացման հաստատումը, եռյակների անդամների հաստատումը և այլն), ինչը թույլ էր տալիս արգավորել դրանց աշխատանքի ինտենսիվությունը[26]։
Քննության անցկացման հիմնական դերը պատկանում էր հանրապետական, մարզային և շրջանային ՆԳԺԿ վարչությունների ղեկավարներին։ Նրանք հաստատել էին ձերբակալության ենթակա թեքնածուների ցուցակները (ընդ որում առանց դատախազի թույլտվության), ինչպես նաև եռյակների քննարկման համար կազմել և ուղարկել էին մեղադրական եզրակացություն (հաճախ մեկ էջից ոչ ավելի)[17]։
Քննությունն անց է կացվել «արագ և հեշտացված կարգով»[27], առանց տարրական իրավունքների պահպանման[17]։ Քննարկուները անցնում էին դռնփակև անբաստանյալի բացակայությամբ, չթողնելով նրան պաշտպանության ոչ մի հնարավորություն։ Եռյակների կայացրած որոշուները վերանայման ենթակա չէր, ուստի դատավճիռները կատարվում էին արագացված կարգով[26]։ Ի տարբերություն կուսակցական վերնախավի դեմ գործողությունների, այստեղ մեղադրյալներին ճանաչելու փաստը ոչ մի դեր չէր խաղում[28]։
Ենթադրվում էր, որ արշավը տարբեր շրջաններում կսկսվի տարբեր ժամանակահատվածներում։ Սկիզբը պլանավորվում էր 1937 թվականի օգոստոսի 5-ին, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում այն ծրագրվել էր սկսել օգոստոսի 10-ին, իսկ Արևելյան Սիբիրում, Կրասնոյարսկի երկրամասում և Հեռավոր Արևելքում այն սկսվելու էր օգոստոսի 15-ին։ Արշավը պետք է տևեր չորս ամիս[29]։
Պլանավորված էր սկզբից արշավ սկսել ընդդեմ առաջին կատեգորիայի հետապնդվողների։ Հրամանը նշում էր, որ երկրորդ կատեգորիայի հետապնդվողների դեմ արշավը սկսվելու էր միայն Եժովի հատուկ հրամանից հետո, եթե նույնիսկ տվյալ շրջանի ՆԳԺԿ-ն արդեն ավարտել է առաջին կատեգորիայի անձանց հետապնդումները[30]։ Նման կարգ սահմանվել է գործնական նկատառումներով՝ հուլիսին դեռ հայտնի չէր, թե որտեղ պետք է ուղարկվեցին երկրորդ կատեգորիայի տեղահանվածներին։ Որոշ շրջաններում եռյակները առաջին հերթին մահապատժի դատապարտեցին նրանց, ովքեր երկար ժամանակ գտնվում էին անազատության մեջ։ Այս կերպ տեղ էր ազատվում հետագա զոհեր համար։ Նաև հրամանի առանձին կետով եռյակներին թույլատրվում էր մահապատիժ կիրառել նրանց նկատմամբ, ում դեմ տևական ժամանակ ընթանում էր հետաքննություն[31]։
Քաղբյուրոն Ժողովրդական կոմիսարների խորհուրդին հրամայել էր ՆԳԺԿ-ին մասսայական գործողությունների անցկացման համար ԽՍՀՄ Պահեստային ֆոնդից հատկացնել 75 մլն ռուբլի։ Դրանից 25 մլն-ն ուղղվեց երկրորդ կատեգորիայի անձանց երկաթուղով տեղափոխելուն, 10 մլն-ն հատկացվեց նոր ճամբարների կառուցման համար։ Դատապարտյալները պետք է ուղարկվեին արդեն գործող Գուլագներ, կամ շահագործվեին փայտաարդյունաբերության մեջ[17]։
№ 00447 հրամանով սահմանվեցին բռնաճնշումների չափերը։ ՆԳԺԿ ղեկավարության կողմից տրված հրահանգները 1937 թվականի օգոստոսի երկրորդ կեսին կոնկրետացվեցին[14]։ Օրինակ՝ Եժովի կողմից տրված № 409 հրամանը համակարգում էր պատժիչ գործողությունները գուլագներում և ուղղիչ ճամբարներում։ Այն նաև վերաբերվում էր հատուկ բանտերում պահվող «խորհրդային իշխանությունների խոշոր թշնամիների» մահապատիժներին։
Հրամանի կատարման վրա ազդել են ոչ միայն Մոսկվայից, այլ նաև ՈւԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ղեկավարԻսրայիլ Լեպլեվսկին իր հրամանով պահանջում էր, օրինակ ուժեղացնել աշխատանքը այն երկաթգծերի վրա, որտեղ հաճախ են տեղի ունենում դժբախտ պատահարներ, քանի որ այնդպիսի տեղերու նկատվել է վնասարարություն։
Օգոստոսի 15-ին տրվել է ՆԳԺԿ № 00486 հրամանը, որը նախատեսում էր 1936 թվականի օգոստոսի 1-ից բռնաճնշումներ սկսել «հայրենիքի դավաճանների, լրտեսական կազմակերպությունների անդամների և այն դատապարտյալների, ովքեր ռազմական հանձնաժողովի և արտակարգ ատյանի կողմից ճանաչվել են առաջին և երկրորդ կատեգորիայի անձիք», հրամանը նաև վերաբերում էր «լրտեսների ու դիվերսանտների, հայրենիքի դավաճանների կանանց ձերբակալության» կարգին։ Այստեղ գործում էր հետապնդվողների ընտանիքների անդամների պատասխանատվության սկզբունքը։ Ըստ հրամանով սահմանված կարգի հայրենիքի դավաճանների կանանց դատապարտում էին 5-8 տարի ազատազրկման, իսկ երեխաներին տեղավորում մանակատներում։ Այն դեպքերում, երբ երեխաները 15 տարեկանից մեծ էին համարվում էին «սոցիալապես վտանգավոր» և ենթակա էին ձերբակալության։ Այս գործողության արդյունքում (ՆԳԺԿ № 00386 հրաման) ձերբակալվեցին մոտ 18 հազար կին, իսկ ավելի քան 25 հազար երեխա ուղարվեցին մանկատներ[32]։
Մեջբերում ՆԳԺԿ № 00486 օպերատիվ հրամանից՝
«Երեխաները ովքեր 15 տարեկանից մեծ են ու ՆԳԺԿ աշխատակիցների կողմից որակվել են սոցիալապես վտանգովոր և իվիճակի են կազմակերպել հակասովետական գորոծողություններ ուղարկվում էին ճամբարներ, ուղղիչաշխատանքային գաղութներ, կամ հատուկ ռեժիմով մանկատներ։ Կրծքի երեխաները մայրերի հետ ուղարկվում էին ճամբարներ, իսկ 1-1,5 տարեկան հասակում նրանց տեղափոխում էին մսուրներ և մանկատներ։ 3-ից մինչև 15 տարեկաններին ուղարկում էին հատուկ ռեժիմով մանկատներ» (ՊԱԿ արխիվ) Արխիվացված 2017-12-03 Wayback Machine:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.