From Wikipedia, the free encyclopedia
Նոր տնտեսական քաղաքականություն (ռուս.՝ новая экономическая политика (НЭП), նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա [ՆԷՊ]), 1921 թվականին Վլադիմիր Լենինի կողմից առաջարկված ժամանակավոր շուկայակենտրոն տնտեսական քաղաքականություն Խորհրդային Միությունում։
Առաջին համաշխարհային պատերազմից և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմից հետո Ռուսաստանի տնտեսությունը գտնվում էր խիստ ծանր վիճակում, և առաջացել էր համակարգային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն, որն էլ ստիպեց Լենինին ժամանակավորապես դադարեցնել երկրում «սոցիալիստական շինարարությունը» և նոր քաղաքականություն մշակել, որն էլ փոխարինու եկավ 1918-1922 թվականների ռազմական կոմունիզմին։ Խորհրդային իշխանությունները մասամբ չեղյալ հայտարարեցին գյուղատնտեսության և արդյունաբերության համատարած ազգայնացումը և ներդրեցին խառը տնտեսության համակարգ, որով թույլ էր տրվում մասնավոր անձանց ունենալ փոքր ծավալի ձեռնարկություններ, հողակտորներ, կրկին զբաղվել ազատ առևտրով, օգտվել հարկային նոր քաղաքականությունից, մինչդեռ պետությունը շարունակում էր վերահսկել բանկային համակարգը, խոշոր արդյունաբերությունները և արտաքին առևտրի մենաշնորհը[1][2][3]։ Բացի այդ, հացահատիկի հարկադիր առգրավումը (պրոդռազվյորստկա) փոխարինվում է բնամթերքի հարկով (պրոդնալոգ)։ Նէպի շրջանի մասնավոր ձեռնարկատերը կոչվում էին նեպմաններ (ռուս.՝ нэпманы)[4]։
ՆԷՊ-ի նախագիծն ընդունվել է ՌԿ(բ)կ 10-րդ համագումարի՝ 1921 թվականի մարտի 21-ի դեկրետով։ Քաղաքականությանն առնչվող հետագա դեկրետներով նախատեսվում էին նաև դրամական համակարգի բարեփոխումներ և արտասահմանյան ներդրումային հնարավորությունների ստեղծում։
Գյուղատնտեսության կոլեկտիվացման և արդյունաբերականացման արագացման պատրվակով Իոսիֆ Ստալինը 1928 թվականին վերջ դրեց ՆԷՊ-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.