բանաստեղծուհի, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Լիլյա Ռուստեմովնա Բուջուրովա (ուկրաիներեն՝ Ліля Рустемівна Буджурова, նոյեմբերի 1, 1958, Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղրիմի թաթար բանաստեղծուհի և լրագրող։
Լիլյա Բուջուրովա ուկրաիներեն՝ Ліля Буджурова | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և բանաստեղծուհի |
Ազգություն | Ղրիմի թաթար |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Ռուսաստան |
Կրթություն | Տաշքենդի Նիզամիի անվան պետական մանկավարժական համալսարան (1979) |
Աշխատավայր | Տաշքենդի Նիզամիի անվան պետական մանկավարժական համալսարան, Perviy Krymskiy?, ՍՏԲ, Ֆրանսպրես, ATR և Supreme Council of Crimea? |
Պարգևներ | |
Lilya Budzhurova Վիքիպահեստում |
Լիլյա Բուջուրովան ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 1-ին Ուզբեկստանի Անգրեն քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Տաշքենդի մարզային պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը[1]։ 1989 թվականին Լիլյա Բուջուրովան տպագրել է իր առաջին ժողովածուն՝ «Չգնված տոմս» (ինքնահրատարակության, ռուս.՝ самиздат), ապա «Երբ մենք կվերադառնանք» ժողովածուն։ 1989 թվականին վերադարձել է Ղրիմ։ 1991 թվականից մինչև 1997 թվականը Լիլյա Բոջուրովան աշխատել է Ղրիմի թաթարների «Ավդե» թերթում որպես գլխավոր խմբագիր, որտեղից, ըստ իր խոսքերի, հեռացվել է աշխատանքից Մուստաֆա Ջեմիլևին քննադատելու համար[2]։
1994 թվականից Լիլյա Բուջուրովան ATR հեռուստաալիքով վարել է «Անա յուրտ» (Մայր հայրենիք) և «Ոչ անվտանգ գոտի» հաղորդումները (ալիքի ղեկավարի պաշտոնը թողել է նրա փակվելուց հետո՝ 2015 թվականի ապրիլի 1-ին)[3]։ 2004 թվականից մինչև 2014 թվականը Լիլյա Բուջուրովան եղել է «Первая Крымская» թերթի գլխավոր խմբագիր[4], «СТБ» ալիքի և «France Press» գործակալության թղթակից, ինչպես նաև «Ղրիմ» հեռուստառադիոընկերության (ГТРК «Крым») խմբագիր։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Українська правда» ինտերնետ-թերթում։ 1997 թվականին Լիլյա Բուջուրովան դարձել է Ազատ լրագրողների Ղրիմի միության նախագահ։ Տաղանդների «Tatlı ses» ամենամյա մանկական մրցույթի կազմակերպիչներից մեկն է[5]։
1991 թվականին Լիլյա Բուջուրովան ընտրվել է Ղրիմի թաթարների II Կուրուլտայի պատվիրակ։ Երկու անգամ ընտրվել է Ղրիմի թաթարներ Մեջլիսի պատգամավոր (անդամ է եղել 1991 թվականից մինչև 1997 թվականը), 1994 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ ATR հեռուստաալիքի սեփականատեր Լենուր Իսլյամովի՝ Ղրիմի Հանրապետության իշխանությունների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով լքել է ալիքի ղեկավարի պաշտոնը[6]։ 2015 թվականի նոյեմբերի 2-ին Լիլյա Բուջուրովան հայտնել է, որ իր տանը կատարվել է խուզարկություն՝ կապված Իսլյամովի դեմ հարուցված քրեական գործի հետ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.