From Wikipedia, the free encyclopedia
Լեռնակարոս (լատին․՝ Ligusticum), նեխուրազգիների (հովանոցավորներ)[1] ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Լեռնակարոս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Լեռնակարոս (Ligusticum) L., 1753 |
Ցողունի բարձրությունը 50-150 սմ է։ Տերևները բազմակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն, սպիտակ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մերկ է, ձվաձև։
Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 1 տեսակ՝ լեռնակարոս թևավոր (Ligusticum alatum)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում։ Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.