From Wikipedia, the free encyclopedia
Լարային երաժշտական գործիք, երաժշտական գործիք, որտեղ ձայնի (վիբրատորի) աղբյուրն է համարվում լարի տատանումը[1]։ Հորնբոստել-Աաքսի համակարգում դրանք անվանում են քորդոֆոններ։ Լարային երաժշտական տիպային գործիքներից են համարվում՝ ջութակը, թավջութակը, ալտը, կոնտրաբասը, տավիղը և կիթառը, ինչպես նաև բազմաթիվ տարբեր ազգային գործիքներ՝ կոմուզը, խոմուսը, կիլկիյակը, կոբիզը, դոմբիրը, գուսլին, բալալայկան, դոմբրան և այլն[2]։
Լարային գործիքներ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
Որակավորում | խորդոֆոն |
Բոլոր լարային գործիքները տատանում են տալիս մեկ կամ մի քանի լարով՝ իր կորպուսով (կամ էլեկտրական գործիքի ձայնահանիչի միջոցով)։ Սովորաբար նրանք առանձնացվում են ըստ լարի տանատանման «արձակման»։
Կսմիթ (իտալ.՝ pizzicato), օգտագոծվում է այնպիսի գործիքների կատարմամբ, որոնք են կիթառը, բալալայկան, դոմբրան, ուդան, սիտարը, բանջոն, ժետիգենը, արֆան, և օգտագործում են մատի միջոցով։ Այս կատեգորիային է պատկանում ստեղնաշարային գործիք՝ կլավեսինը, որի լարը ձգվում է փետուրի ծայրով։
Աղեղնավոր (իտալ.՝ arco-աղեղ) ձայնի դուրս հանման մեթոդը իրականանում է ջութակով, կիլկիյակով, ալտեով, կոնտրաբասով նվագելու ժամանակ։ Աղեղը կազմված է ձողից իր մեջ ձգված բազմաթիվ մազիկներից։
Լարային գործիքներով ձայնի ստացման երրորդ տարածված միջոցն է համարվում՝ մուրճի հարվածումը լարին։ Այդ տիպի ամենատարածված գործիքն է դաշնամուրը (նախկինում համարվում էր հարվածային գործիք), որտեղ մուրճերը ունեն հատուկ դեր։ Մյուս օրինակն է՝ կիմբալը (ցիմբալը), որի ժամանակ նվագողն է բռնում մուրճերը։
Հարվածային ևս մի միջոց է օգտագործվում կլավիկորդ (դաշմանուրի տեսակ) նվագելիս, պղնձե սայրերը պահում են լարերը կոշտ, որի միջոցով էլ նրանք հարվածից վիբրացիա են տալիս։
Նույնը կարելի է անել նաև կսմիթավոր կամ աղեղնավոր գործիքով, կիթառիստներն այս հնարքն անվանում են աճող սահման (անգլ. hammer-խփել)։ Վերջին էլեկտրական ձայնահանիչների հայտնագործությունից հետո կիթառով նվագելը դարձավ հնարավորինս հեշտ, ստանում էին գրեթե բոլոր ձայները այդ մեթոդի միջոցով։ Այնպես, ինչպես կարելի է անել դա սեփական ձեռքերով, դա հաճախ անվանում են «կրկնակի արտահայտում»։ Գոյություն ունեն հատուկ այս կիթառի նման ստեղծված գործիքներ, օրինակ Բունկեր Տուչ Կիտառ, Կիթառ Ուօարա և Մեգատարը (անգլ. Megatar):
Աղեղնավոր գործիքներով նվագողները երբեմն օգտագործում են նաև լարին հարվածելու կոլ լեգնո (իտալ. col legno ձևը)։ Սա առաջացնում է ձայնի արձակման ցանկալի բարձրություն։ Կոլ լեգնո եղանակով հայտնի նվագախմբային կատարումը Գուստավ Խոլստայի Մոլորակներ (The Planets) շարքերգից «Մարսն» («Mars») է։
Կսմիթահար կամ աղեղնավոր երաժշտական գործիքների վերին և ներքին ծայրերի հեռավորությունը։ Սահմանում են որոշակի ֆիզիկական հեռավորություն գործիքի նոտաների միջև։ Օրինակ՝ կոնտրաբասի լարի երկարությունը մոտավորապես 42 դյույմ է, իսկ ջութակինը՝ համարյա 13։ Ջութակի ավելի կարճ լարերին ձախ ձեռքով հեշտ կարելի է նվագել երկու օկտավա առանց դիրքը փոխելու, իսկ կոնտրաբասով մեկ օկտավա կամ նոնա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.