Իլիամնա (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Իլիամնա լիճ (անգլ.՝ Iliamna Lake), սառցադաշտային տեկտոնական ծագում ունեցող լիճ հարավային Ալյասկայում (ԱՄՆ)։ Նրա հին ռուսական անվանումը (ըստ 1802 թվականի քարտեզի) «Շելեխովո լիճ» էր[1]։
Իլիամնա | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Լեյք ենդ Պենինսուլա շրջան |
Երկարություն | 124 կմ |
Լայնություն | 35 կմ |
ԲԾՄ | 14 մետր |
Խորություն | 301 մետր |
Մակերես | 2622 կմ² |
Ավազանի երկիր | ԱՄՆ |
Լիճ հոսող գետ | Նյուհալեն գետ, Iliamna River?, Pile River? և Canyon Creek? |
Լճից հոսող գետ | Կվիչակ գետ |
Իլիամնան գտնվում է Ալեուտյան լեռնաշղթայի հյուսիսային լեռնաճյուղերում։ Այն Ալյասկայի ամենամեծ լիճն է, մակերեսը կազմում է մոտ 2622 կմ²։ Լճի երկարությունը 77 մղոն է (124 կմ) և լայնությունը ՝ մինչև 22 մղոն (35 կմ), առավելագույն խորությունը՝ 988 ոտնաչափ (301 մ)։ Լիճը հիմնականում ձնային սնուցում ունի և Կվիչակ գետի միջոցով՝ հոսք դեպի Բրիստոլի ծոց։ Հյուսիսային և արևմտյան ափերը ցածր են, հարավային և արևելյան ափերը բարձրադիր են։ Լիճն ունի անկանոն ձև և շատ կղզիներ։ Ջրավազանի տարածքի 2/3-ը կազմող արևմտյան մասը համեմատաբար ծանծաղ է և ունի թույլ զարգացած ափագիծ։
Իր մեծ չափերի պատճառով Իլիամնան մասամբ սառչում է միայն հունվարի վերջին, հալվում է՝ մայիսի կեսերին։ Ամռանն այստեղ ջրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 10 °C- ից[2]։ Լճի ափին են Իլիամնա (ռուս.՝ Илиамна), Նյուհալեն (ռուս.՝ Ньюхэлен ), Այգուհիգ (ռուս.՝ Айгугиг), Կոհանոկ (ռուս.՝ Коханок), Պեդրո Բեյ (ռուս.՝ Педро-Бэй) բնակավայրերը ։
Իլիամնայում բնակվում է աշխարհում սաղմոնների ամենամեծ պոպուլյացիան։ Ընդհանուր առմամբ կա 28 ձկնատեսակ, որոնցից 5-ը սաղմոնների տեսակներ են[2]։
Սիրված վայր է զբոսաշրջիկների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.