Թրիեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թրիեր (գերմ.՝ Trier, լատին․՝ Augusta Treverorum, ֆր.՝ Trèves, լյուքս.՝ Tréier), գերմանական քաղաք, որը գտնվում է Ռայնլանդ Պֆալց հողի վրա։ «Հյուսիսային Հռոմ», Գերմանիայի ամենահին քաղաքն է[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Թրիեր | |||||
գերմ.՝ Trier | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Ռայնլանդ Պֆալց | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 16 թ. | ||||
Մակերես | 117,07 կմ² | ||||
ԲԾՄ | 141 մետր | ||||
Բնակչություն | ▲112 195 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 651 | ||||
Փոստային դասիչ | 54290, 54292, 54293, 54294, 54295 և 54296 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TR | ||||
Պաշտոնական կայք | trier.de(գերմ.) | ||||
| |||||
Լեգենդար Սև Դարպաս (Porta Nigra), որի քարերը թեթև քամու և վատ եղանակի ժամանակ խավարում են։ Դարպասի լայնությունը կազմում է 36 մետր, բարձրությունը՝ 30, իսկ խորությունը՝ 21,5։ Դա ամենամեծն է, և լավ պահպանված է Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Դրսի կողմից ճակատը բաժանված է կիսաթանկարժեք սյուներով, իսկ ներսի պատերը՝ քառանկյուն, հարթ որմնասյուներով։ Porta Nigra պալատը հանդիսացել է մաքսատուն։
Թրիերի տաճարը բնութագրվում է իր առանձնահատուկ դեկորատիվ ձևավորմամբ։ 1986 թվականին այն մտցվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ։ Տաճարը ավերածությունից փրկելու համար տարիներ առաջ լուրջ միջոցներ են ձեռնարկվել։ Վերջնական շենքում ներգրավված որոշ մասեր նույնպես պատկանում են անտիկ ժամանակներին։ Մայր տաճարը հիմնադրվել է 320 թվականին։ Վերջին պեղումները ցույց է տվել, որ Ելենան՝ Կոնստանտինի մայրը, կարևոր դեր է խաղացել շինարարության ոլորտում։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ռոմանական, գոթիկական, բարոկկո ճարտարապետական ոճերով։ Սյուների հսկա չափերը, գմբեթների մաքրությունը և ներդաշնակությունը Գերմանիայի այս հնագույն տաճարը դարձնում են հռոմեական արվեստի հրաշքներից մեկը։
XII դարից այս շենքը եպիսկոպոսի պալատն էր։ Ընտրողի ամրոցը ամբողջովին կառուցվել է XVII դարում, 1846-1856 թվականներին Պրուսիայի թագավորի Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի որոշմամբ հսկայական դահլիճը վերածվեց ավետարանական եկեղեցու։ Բացառությամբ փայտով ծածկված առաստաղից, բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) ամբողջությամբ զուրկ է զարդերից։
Հռոմեական կամուրջ, որն այսօր դարձել է ճանապարհ։
Քաղաքի պատմական հուշարձանները պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Ժամանակակից Թրիերը ստորաբաժանվում է 19 վարչական շրջանների՝
|
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.