From Wikipedia, the free encyclopedia
Թույա, նաև՝ Մութ-Թույա (ենթդ․ մ. թ. ա. 1325 - մ. թ. ա. 1258, Թեբե), հին եգիպտական թագուհի և XIX դինաստիայի փարավոն Սեթ I-ի կինը (Hemet-nisut-weret): Նա կրել է նաև Ամոն աստծո տիկնոջ տիտղոսը։
Թույա | |
---|---|
Ծնվել է | ենթդ․ մ. թ. ա. 1325 |
Մահացել է | մ. թ. ա. 1258 |
Մահվան վայր | Թեբե |
Գերեզման | QV80 |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Ամուսին | Սեթի I |
Զբաղեցրած պաշտոններ | Divine Adoratrice of Amun? |
Երեխաներ | Ռամզես II, Թիա, Nebchasetnebet? և Հենութմիրե |
Tuya Վիքիպահեստում |
Թույայի ծնողներն էին մարտակառք վարող Ռայան և նրա կինը՝ Ռույան։ Նրանք հայտնի են Մեդնետ Աբու քարի վրա թողնված արձանագրությունից[1]։
Թույան Սեթի հետ ամուսնացել է մինչև նրա գահ բարձրանալը։ Ամուսնու գահ բարձրանալով՝ Թույան ստացավ փարավոնի Մեծ տիկնոջ տիտղոսը, իսկ երեխաների ծնունդից հետո ստացավ Փարավոնի մայր և Աստվածայինի մայր տիտղոսները[2]։
Թույայի և Սեթի զավակներն են՝ որդիներից Նեբհասեթնեբեթը (մահացել մանուկ հասակում), ապագա փարավոն Ռամզես II-ը և դուստրը՝ Թիան։ Թիան ամուսնացավ հենց նույն Թիա անունը կրող գանձապահի հետ[3]։ Երկար ժամանակ Հենթումիրան համարվում էր նրանց դուստրերից մեկը, բայց նա նաև Ռամզեսի մեծ տիկնոջ դուստրն էր համարվում[4]։
Թույան իր որդու՝ Ռամզես II-ի գահակիցն էր, որն էլ մորը տվել էր Մութ-Թույա անունը, ինչն էլ նրան տալիս էր աստվածուհու կարգավիճակ։ Դա նաև մատնանշում էր նրա որդու աստվածային ծագումը, ինչի մասին հավաստում են Մեդինետ Աբուի եգիպտական սալիկները։
Թույան դեռևս որդու գահակալման 21-րդ տարում, երբ վերջինս խեթերի հետ բարեկամության դաշինք կնքեց, ողջ էր։ Եգիպտոսի իշխող դինաստիայի ներկայացուցիչների և խեթական թագավորության միջև բարեկամական նամակագրություն կար։ Թույան նաև գրում էր նամակներ, բայց հավանական է, որ մահացավ մեկ տարի անց, քանի որ նրա դամբարանի գինու կարասները թվագրվում են փարավոնի կառավարման 22-րդ տարով[5]։ Թագուհին թաղված է թագուհիների հովտում՝ QV80 դամբարանում[3]։
Ռամեսուեմից հյուսիս Սեթ I-ը կրկնակի տաճար էր կառուցել Ամենհոտեպ I-ի և իր մոր՝ Յահմոս Նեֆերտարիի պատվին[6]։ Ռամզես II-ը հրամայեց վերակառուցել տաճարը և նվիրել այն իր մորը՝ Թույային, և իր կնոջը՝ Նեֆերտարիին[7]։ Դիտեր Առնոլդի կարծիքով խոսքը վերաբերում է մամմիսիին՝ եգիպտական ինչ-որ տաճարի մի հատվածի, որը հայտնի է նաև որպես Ծննդյան տուն[8]։ Փոքրիկ տաճարից մնացել է միայն հիմքը, իսկ Ուշ շրջանում Ահորիս փարավոնն այն ավերեց[9]։
Պահպանվել են Թույա թագուհու որոշ կիսանդրիներ։ Երկու ամենահայտնի ու մեծ քանդակները կանգնած են Աբու Սիմբել տաճարի արքայական կոթողների կողքին։ Սեթ I-ի ժամանակներից մեզ է հասել Կուրնայից հայտնաբերված թագուհու կիսանդրին։ Դիոդորոսը հայտնում է Ռամեսուեմում գտնվող Թույայի կիսանդրու մասին, իսկ մնացած քանդակներն այսօր գտնվում են Կահիրեի (JE 37484), Վատիկանի (№ 22678) և Լուվրի (E 27.132) թագարաններում[10]։
Թույա թագուհու կերպարը հայտվել է հիմնականում Մովսես մարգարեի հետ կապված պատմական ֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.