From Wikipedia, the free encyclopedia
Հենութմիրը (եգ․ Ḥnw.t-mj-Rˁ, նշանակում է «Ռայի նման»), հին եգիպտական XIX դինաստիայի կայսրուհի, Ռամզես II֊ի ութ «գլխավոր կանանցից» մեկը։
Հենութմիրե | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ |
---|---|
Դավանանք | Եգիպտական դիցաբանություն |
Ծննդյան օր | մ.թ.ա. 13-րդ դար |
Վախճանի օր | մ.թ.ա. 13-րդ դար |
Թաղված | QV75 |
Դինաստիա | XIX արքայատոհմ |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Հայր | Սեթի I |
Մայր | Թույա (թագուհի) |
Ամուսին | Ռամզես II |
Հնարավոր է, որ Հենութմիրեն եղել է Սեթի I-ի և Տույա թագուհու դուստրը՝ Ռամզես II-ի և Տիայի քույրը։ Այս ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ Սեթի I-ի կնոջ արձանի վրա, որը ներկայումս պահվում է Վատիկանում, Հենութմիրեն պատկերված է մոր կողքին։ Ի տարբերություն Տիայի, նա չի կրել «փարավոնի քույր» տիտղոսը, ինչը ստիպում է կարծել, որ նա կամ Ռամզեսի կրտսեր քույրն էր, կամ էլ նրա դուստրը։ Նրա հարազատների մասին հստակ հիշատակումներ չկան[1][2]։
Դառնալով Ռամզես II-ի «գլխավոր տիկինը»՝ Հենութմիրեն, եթե եղել է նրա դուստրը, դարձել է նրա չորրորդ կինը՝ Բենտ-Անատից, Մերիտամոնից և Նեբետտավիից հետո։ Արքայադուստրը պատկերված է Աբու-Քիրի արձանի վրա որպես Ռամզես II-ի դուստր։ Բենտ֊Անատի հետ միասին պատկերված է Հելիոպոլիսի արձանի վրա[1]։
Հենութմիրեն մահացել է իր եղբոր գահակալման 40-րդ տարում և թաղված է Կայսրուհիների հովտի QV75 դամբարանում, որը դեռ հնում թալանել են[3]։ Նրա սարկոֆագը ավելի ուշ՝ XXII դինաստիայի օրոք օգտագործվել է Հարիսիս I քուրմ-փարավոնի թաղման համար՝ Մեդինեթ Հաբուում։ Ներկայումս այն ցուցադրված է Կահիրեի եգիպտական թանգարանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.