բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Թխկի Գիննալի (լատին․՝ A. ginnala Maxim), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։
Թխկի Գիննալի | |
Թխկի Գիննալի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ենթաընտանիք | Hippocastanoideae |
Ցեղ | Թխկի (Acer) |
Տեսակ | Թխկի Գիննալի (A. ginnala) |
Միջազգային անվանում | |
Acer ginnala Maxim., 1856 | |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Փոքր ծառ է՝ մինչև 6 մ բարձրությամբ, հաճախ թփանման տեսք է ունենում։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրավուն է, հարթ կամ երկարավուն, կնճռապատ։ Ընձյուղները կապտականաչավուն են կամ կարմրավուն, ավելի ուշ դառնում են գորշ։ Տերևները եռաբլթակ են կամ պտղաբերող, ճյուղերի վրա ամբողջական, ձվաձև կամ եռանկյուն ձվաձև, 4-8 սմ երկարությամբ և 3-6 սմ լայնությամբ, ձգված գագաթով, թույլ սրտանման, կտրված կամ կլորավուն հիմքով, անհավասար սղոցաատամնաեզր, կրկնակի ատամնաեզր, կամ բլթակաատամնաեզր, բարակ, մերկ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն։ Աշնանը գունավորվում են վառ կարմրավուն։ Կոթունները 1,5-4 սմ երկարություն ունեն, մերկ են, նոսր, երկար մազմզուկներով։ Ծաղկում է տերևները բացվելուց 3-4 շաբաթ հետո։ Ծաղկաբույլերը երկար կոթունավոր հուրաններ են, խիտ, ձվաձև, կազմված՝ 20-60 ծաղիկներից։ Վերջիններս դեղնավուն են, մոտ 0,6 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկները ազատ են, առէջները ամրացած են սկավառակի ներքին եզրին, սերմնարանը խիտ մազմզուկապատ է։ Երկթևիկները հեռանում են շատ սուր անկյան տակ, որի հետևանքով հաճախ թևիկները անցնում են մեկը մյուսի վրա, կանաչ են կամ վառ վարդագույն, 2,2-3 սմ երկարությամբ։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Տարածված է Հեռավոր Արևելքում (Ամուրյան մարզ, Խաբարովսկի և Պրիմորսկի երկրամասեր), արևմուտքում մինչև Ջեյի և Սելեմջի գետերը, հյուսիսարևելյան Չինաստանում, Կորեայում։ Հայաստանի տարածքում մշակվում է գրեթե ամենուրեք, ինչպես քաղաքների կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում, դաշտապաշտպան ու ճանապարհամերձ տնկարկներում։ Ամենուրեք բավարար կերպով աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Ինքնացան է տալիս, չի ցրտահարվում։ Պահանջկոտ է հողի խոնավության նկատմամբ, լուսասեր է, սակայն լավ է աճում նաև ենթանտառում։
Չինաստանում տերևներից սև ներկ են ստանում։ Արմատային առատ մացառներ տալու շնորհիվ կարելի է օգտագործել նաև հակաէրոզիոն տնկարկներում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.