Թավշաոտ բվիկ (լատին․՝ Aegolius funereus), բվերի ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Aegolius funereus funereus
Թավշաոտ բվիկ
Թավշաոտ բվիկ
Թավշաոտ բվիկ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Բվանմաններ (Strigiformes)
Ընտանիք Բու (Strigidae)
Ցեղ Aegolius
Տեսակ Թավշաոտ բվիկ (A. funereus)
Միջազգային անվանում
Aegolius funereus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արտաքին կառուցվածք

Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է, մատերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 59-62 սմ։ Արուների քաշը 116 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 55 սմ։

Կենսակերպ

Հայաստանում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում։ Թռիչքը արագ է՝ ալիքաթև գծով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում։

Բնադրում

Բնադրում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին։ Սովորաբար քողարկված թռչուն է և աչքի է ընկնում դժվարությամբ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-6 սպիտակ ձու։ Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։

Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար[1]։

Տարածվածություն

Տարածված է Հյուսիսային և Միջին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Կովկասում, Թուրքիայում և Հայաստանում։

Հայաստանում մի քանի մեկուսացված ապրելավայրեր հայտնի են «Խոսրովի անտառ» արգելոցում[2]։

Պահպանություն

Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ, ռելիկտային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Չբացահայտված տարածմամբ խիստ հազվագյուտ տեսակ է, որին սպառնում է փոքր թվաքանակը։

Տեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.