From Wikipedia, the free encyclopedia
Էրի լիճ (անգլ.՝ Erie [ˈɪri], ֆր.՝ Érié), հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկն է։ Ունենալով 25 700 կմ² տարածք, Էրի լիճն իր մեծությամբ զբաղեցնում է 11-րդ տեղը (ներառյալ Կասպից ծովը) և 4-րդ տեղն ԱՄՆ-ում։ Լիճը ձգված է 388 կմ արևմուտք-հարավ-արևմուտքից դեպի արևելք-հյուսիս-արևելք 92 կմ լայնություն ունենալու պարագայում։ Լիճն ողողում է ամերիկյան Միչիգան, Օհայո, Փենսիլվանիա և Նյու Յորք նահանգների և կանադական Օնտարիո նահանգի ափերը։ Լճի ջրի հայելու բացարձակ բարձրությունը կազմում է +173,8 մ։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | ԱՄՆ | |
Տեսակ | քաղցրահամ | |
Երկարություն | 338 կմ | |
Լայնություն | 92 կմ | |
Ավազանի մակերեսը | 25700 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1370 կմ | |
Ամենամեծ խորությունը | 64 մ | |
Միջին խորությունը | 19 մ | |
Միջին բարձրությունը | 174 մ | |
Թափվող գետերը | Դետրոյթ, Գրանդ, Ռեյզին, Հուրոն, Մոմի, Սանդասկի, Կույախոգա | |
Սկիզբ առնող գետերը | Նիագարա | |
Լճի հարավարևմտյան հատվածում կան բազմաթիվ կղզիներ։ Ջրի ջերմաստիճանը փոփոխվում է ձմռանը 0-2 °C մինչև 24 °C ամռանը։ Առափնյա մասը սառչում է դեկտեմբերից մինչև մարտ-ապրիլ։ Լճի մեջ են թափվում Դետրոյթ, Գրանդ, Ռեյզին, Հուրոն, Մոմի, Սանդասկի, Կույախոգա գետերը, սկիզբ է առնում Նիագարա գետը, որի միջոցով Էրի լիճը միանում է Օնտարիո լճի հետ։ Էրի լճի ափին են գտնվում Բուֆֆալո, Էրի, Թոլեդո, Պորտ Սթենլի, Մոնրո, Քլիվլենդ քաղաքները։
Լիճը կոչվել է մինչև եվրոպացիների հայտնվելը լճի ափերին բնակվող «Էրիե» իրոկեզյան ցեղի անունով։ Ցեղանունը բառացի նշանակում է «կատու» (եղել է ցեղի տոտեմը՝ պաշտամունքի կենդանին)[1]։
Լճի միջին խորությունը 19 մետր է, իսկ ամենախոր կետը գտնվում է 64 մետր խորության վրա։
Էրի լիճը հայտնագործել է ֆրանսիացի ճիզվիտ Ժան Բրեբեֆը 1640 թվականին։ Եվրոպական գաղութացումից անմիջապես առաջ Էրի լճի ափերը հարավում բնակեցված են եղել էրի ցեղերի, իսկ հյուսիսում՝ ատավանդարոն ցեղերի կողմից։ Ֆրանս-իրոկեզյան պատերազմների ժամանակ այդ բնակչությունն ոչնչացվել է, և տարածքները բնակեցվել են օտտավա, օջիբվե, վիանդոտ և մինգո ցեղերի կողմից։ Առաջին եվրոպացին, որը հասել է Էրի լիճը, եղել է Լուի Ժոլյեն, ով 1669 թվականին առաջին անգամ լինելով լճի ափին, շուտով այնտեղ հիմնել է ֆրանսիական բնակավայր։
Այլ Մեծ Լճերի նման, Էրի լիճը առաջացնում է ձյան էֆեկտ[2], երբ տաք ջրերի վրայով սկսում են շրջանառվել սառը ձմեռային քամիները, որոնք հասնում են Բուֆֆալո, Նյու Յորք նահանգը՝ ձյան տեղումներով դառնալով 11-րդը ԱՄՆ-ում[3]։ Լճի ազդեցությունը վերջանում է կամ թուլանում այն ժամանակ, երբ այն սառչում է։ Լինելով Մեծ Լճերից ամենափոքրը, այն սառչում է բոլորից շուտ և այլ լճերից ավելի հաճախ[4]։
Լիճը նաև պայմանավորում է միկրոկլիման, որը շատ կարևոր է գյուղատնտեսության համար։ Հյուսիսային ափի երկայնքով գտնվում է Կանադայի մրգերի և բանջարեղենի արտադրության ամենահարուստ գոտին, իսկ հարավարևելյան ափի երկայնքով՝ Օհայո, Փենսիլվանիա և Նյու Յորք նահանգներում գտնվում է խաղողագործության կարևոր շրջանը։
1960-1970 թվականներին Էրի լիճը ջրի որակի փոփոխության է ենթարկվել, ինչը պայմանավորված էր ջրում ֆոսֆորիտների մակարդակի բարձրացմամբ և հատակային նստվածքներով։ Այդ արմատական փոփոխությունները հանգեցրեցին լճի ճահճացմանը։ Քայքայվող ջրիմուռների և աղտոտված առափնյա գծի պատճառով Էրի լիճը սկսեցին անվանել մեռյալ լիճ։
Կանադայի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրից հետո (1972 թվական) զգալիորեն նվազել է ֆոսֆորիտների հոսքը դեպի լիճ։ Մեռյալ գոտին Էրի լճի ավազանում պահպանվել է մինչև ամառվա վերջ։ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության հարցերով կառավարումը 2005 թվականից ուսումնասիրում է այդ ցիկլային երևույթը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.