From Wikipedia, the free encyclopedia
Էվանջելին Լիլլի (անգլ.՝ Evangeline Lilly, ամբողջ անունը` Նիկոլ Էվանջելին Լիլլի (Nicole Evangeline Lilly), օգոստոսի 3, 1979[1][2][3], Fort Saskatchewan, Edmonton Metropolitan Region, Ալբերտա, Կանադա), կանադացի դերասանուհի, ով ճանաչում է ձեռք բերել հիմնականում «Կորուսյալները» ամերիկյան հեռուստասերիալում Քեյթ Օսթինի դերակատարմամբ, որի համար ներկայացվել էր «Սատուրն» և «Ոսկե գլոբուս» մրցանակների և ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը` դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմի համար[4]։
Էվանջելին Լիլլի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1979[1][2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Fort Saskatchewan, Edmonton Metropolitan Region, Ալբերտա, Կանադա |
Կրթություն | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ուղեկցորդ |
Համատեղ ապրող(ներ) | Դոմինիկ Մոնագան |
Էվանջելին Լիլլին ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգում գտնվող Ֆորտ-Սասկաչևան քաղաքում։ Մանկությունն անցել է Բրիտանական Կոլումբիայում, որտեղ ապրել է ծնողների և կրտսեր քույրերի հետ։ 18 տարեկանում, քրիստոնեական խմբի հետ մեկնել է Ֆիլիպիններ, մի քանի շաբաթ ապրել ֆիլիպինյան ջունգլիներում[5], եղել աշխարհի 14 երկրներում։ Կրթությունն ստացել է Աբբոտսֆորդ քաղաքում[6]։ Այնտեղ, որպես ուղեկցորդուհի, աշխատել է Royal Aviation ավիաընկերությունում[7], որի արդյունքում տիրապետում է նաև ֆրանսերեն լեզվին[8]։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա ուսանում էր միջազգային հարաբերություններ, իր կրթությունը ֆինանսավորելու նպատակով[9], Էվանջելին Լիլլին նկարահանվել է հեռուստագովազդներում, հանդես եկել որպես մոդել։ Նրան, որպես մոդել, հայտնաբերել էր «Ford Models» մոդելային գործակալության աշխատակիցը։ Ստորագրելով պայմանագիր գործակալության հետ, նա տեղափոխվել է Վանկուվեր, որտեղ ելույթներ է ունեցել նորաձևության ցուցադրություններում։
Էվանջելին Լիլլին դրվագային դերերով նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, սակայն նրա առաջին իրական դերը, որը նրան ճանաչում բերեց, «Կորուսյալները» հեռուստասերիալում Քեյթ Օսթինի դերն էր։ Այդ դերի համար 2006 թվականին նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին` որպես լավագույն դրամատիկ դերասանուհի։ 2009 թվականին նա դարձել է L’Oréal ֆրանսիական ընկերության գովազդային դեմքը[10]։
2008 թվականին նկարահանվել է «Փոթորկի տիրակալը» կինոնկարում։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Այնուհետև էլֆուհի Տաուրիելի դերում նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ. Սմոգի պարապուտը» (2013թ.) և «Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը» (2014թ.) ֆիլմերում։ 2015 թվականին Էվանջելին Լիլլին նկարահանվել է «Մարդ-մրջյունը» կինոնկարում, կատարելով Հոուպ Պիմի դերը։
2014 թվականին հրատարակել է իր առաջին «The Squickerwonkers» մանկական գիրքը։ Էվանջելին Լիլլին զբաղվում է բարեգործությամբ և իր հոնորարների մի մասը փոխանցում է բարեգործական հիմնադրամներին։
2003-2004 թվականներին, Էվանջելին Լիլլին ամուսնացած է եղել կանադացի հոկեյիստ Մյուրրեյ Հոնի հետ[11]։ 2004-2009 թվականների նա հանդիպում էր դերասան Դոմինիկ Մոնագանի հետ[12][13], իսկ 2010 թվականից, «Կորուսյալները» հեռուստասերիալի ռեժիսորի օգնական Նորման Կալիի հետ[14][15]։ Նրանք ունեն երկու երեխա` մեկ որդի (ծնվ. 2011թ.)[16] և մեկ դուստր (ծնվ. 2015թ.)[17]:
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2001-2011 | Սմոլվիլի գաղտնիքները | Smallville | աղջիկը կինոթատրոնում |
2002 | Դատաստանի օրը | Judgment Day | - |
2004 | Թագավորական հոսպիտալ | Kingdom Hospital | Բենսոնի ընկերուհին |
2004 | Հանգստյան երկար օրեր | The Long Weekend | Սիմոնա |
2004-2010 | Կորուսյալները (Ողջ մնալ) | Lost | Քեյթ Օսթին |
2008 | Փոթորկի տիրակալը | The Hurt Locker | Կոննի Ջեյմս |
2008 | Մահվան պատանդը | Afterwards | Կլեր |
2011 | Կենդանի պողպատ | Real Steel | Բեյլի Տալլետ |
2013 | Հոբիթ. Սմոգի պարապուտը | The Hobbit: The Desolation of Smaug | Տաուրիել |
2014 | Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը | The Hobbit: The Battle of the Five Armies | Տաուրիել |
2015 | Մարդ-մրջյունը | Ant-Man | Հոուպ Պիմ |
2018 | Մարդ-մրջյունը և Կրետը | Ant-Man and the Wasp | Հոուպ վան Դայն, Կրետ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.