From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիա Ֆրանցևնա Պլյատեր (բելառուս․՝ Эмілія Плятэр, լեհ.՝ Emilia Plater, լիտ.՝ Emilija Pliaterytė, նոյեմբերի 13, 1806[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1831[1], Յուստիանովո, Սեյնի գավառ, Augustów Voivodeship, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն), կոմսուհի, հայրական գծով բալթյան արքունի ազնվական, մայրական գծով Բրասլավայի գավառի (Ուկրաինայում մինչև 1929 թվականը և Լեհաստանում) բելառուս շլյախտա (լեհական ազնվական), հեղափոխական գործիչ[2]։ Բելառուսական բանահյուսության բանահավաք, 1830 թվականի նոյեմբերյան ապստամբության մասնակից, որի ընթացքում կազմակերպել և գլխավորել է պարտիզանական փոքր ջոկատ, իսկ հետո կապիտանի կոչումով ղեկավարել է լեհ հետևակայինների վաշտը[3][4][5][6]։
Էմիլիա Պլյատեր | |
---|---|
լեհ.՝ Emilia Plater | |
նոյեմբերի 13, 1806[1] - դեկտեմբերի 23, 1831[1] (25 տարեկան) | |
Ծննդավայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Յուստիանովո, Սեյնի գավառ, Augustów Voivodeship, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Kapčiamiestis |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստան |
Կոչում | կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Նոյեմբերյան ապստամբություն |
Ապստամբության ավարտի մոտ Էմիլիան, որը հազիվ քսանհինգ տարեկան էր, անսպասելի հիվանդացել է և հանկարծակի մահացել։ Ադամ Միցկևիչի «Գնդապետի մահը» (1832) բանաստեղծության շնորհիվ, որը նվիրված էր նրան, կոմսուհու անունը և անսովոր ճակատագիրը լայն ճանաչում գտավ անկախության մարտիկների շրջանում, դարձավ հայրենասիրական պարտքի կատարման խորհրդանիշ։ Նրան իրենց ազգային հերոս կոչելու իրավունքի համար հավակնում են Լեհաստանը, Բելառուսը, Լատվիան և Լիտվան։ Նրան հաճախ անվանում էին «լիտվական Ժաննա դ'Արկ»[7]։
Ծնվել է Պլյատերների կոմսական ընտանիքում, Վիլնայում (Վիլնյուս)։ Ֆոն Պլյատերի կաթոլիկ արիստոկրատ ընտանիքը հնուց արմատավորվել էր Լիվոնիայում, ապա Լիտվական մեծ իշխանությունում, եկել էր Վեսթֆալիայից[8][9][10]։
1815 թվականին ծնողների՝ Ֆրանցիշկա Կսավերիա Պլյատերի[11] և նրա առաջին կին Աննա ֆոն Մոլի բաժանումից հետո ինը տարեկան Էմիլիան տեղափոխվել է մոր մոտ՝ նրա հեռավոր ազգական Պլյատեր Զիբերգների տոհմական Լիկսնա կալվածք, որը Դինաբորգի (Դաուգավպիլսա) շրջակայքում էր, լաթգալների և բելառուսների էթնիկ միջավայրերի սահմանին[12]։
Վիտեբշինայում հարազատների հետ ապրելով՝ հավաքել է և մշակել բելառուսական ժողովրդական երգեր։ Մեծ վարպետությամբ տիրապետել է «ողբասացության» ժանրին, դաշնամուրով կատարել է ժողովրդական մեղեդիներ, հետաքրքրվել է բելառուսական խորեոգրաֆիայով, ինքը ևս պարել է ժողովրդական պարեր։ Փորձել է գրել բելառուսերեն բանաստեղծություններ, այդ թվում ժողովրդական «ողբասացության» ոճավորմամբ։ Ինչպես վկայել են շատ ժամանակակիցներ, Էմիլիա Պլյատերը ամբողջ հոգով ձգտել է բելառուսական կենցաղային կացութաձևին, իմացել է ժողովրդի դժվարությունների և աղքատության մասին։
Ուշադրության է արժանի այն, որ երաժշտությունից բացի Էմիլիան հետաքրքրվել է սպորտով և հրաձգությամբ։ Նրա կատարելատիպը կին ռազմիկներն էին՝ Ժաննա դ՛Արկը և Բոբելինան, որը Օսմանյան կայսրության դեմ հունական ապստամբության հերոսուհի էր։ Լավ կրթություն ստանալուց հետո նա կարդացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի և Ֆրիդրիխ Շիլլերի ստեղծագործությունները, հարգանքով է վերաբերվել Տադեուշ Կոստյուշկոյի և Յուզեֆ Պոնյատովսկու պայքարի հիշատակին։
1823 թվականին նրա զարմիկներից մեկին որպես պատիժ բռնի տարել են կայսերական բանակ, քանի որ տոնել էր 1791 թվականի մայիսի 3-ի լեհական սահմանադրության տարեդարձը։ 1829 թվականին Էմիլիան մոր հետ ուղևորվել է ճանապարհորդության դեպի Վարշավա և Կրակով։
Հենց որ Էմիլիան իմացել է Վարշավայում ապստամբության ծագման մասին, սկսել է կոչ անել մոտիկ հարազատներին և ծանոթներին՝ պատրաստվել ապստամբությանը Լիտվայում և Բելառուսում։ Զարմիկների հետ նա նույնիսկ նախագիծ է մշակել գրավելու Դինաբուրգի ամրոցը։ Եվ թեպետ այդ վիթխարի նախագծերը չեն իրականացվել, եռանդուն աղջկա մեջ ի հայտ են եկել առաջնորդի հատկանիշներ։ Տեղի ազնվականները, որոնք դեռ հիշում էին փառավոր Լիվոնյան օրդենի սովորույթները, բոլոր հին ծեսերով կույս ասպետուհի են ձեռնադրել Էմիլիային[3]։ 1831 թվականի մարտի 29-ին, պատարագից հետո ճառ ասելով, իր հարազատ Ցեզար Պլյատերի հետ Էմիլիան կազմակերպել է Դուսյատոս գյուղակի պարտիզանական միավորումը, որը բաղկացած էր 280 հրաձիգից, 60 ձիավորից և մի քանի հարյուրի հասնող աշխարահազորից (գերանդիներով զինված գեղջուկներ), տարել է նրանց Դվինսկ։ Ապստամբների թվում քիչ չէին աղջիկները։ Մարտի 25-ի գրությունը հաստատել է, որ ապստամբության գաղափարը ծագել էր նրա մոտ։
Մարտի 30-ին ապստամբները ջարդել են ռուսական ռազմական խումբը Դավգելի փոստային կայարանի մոտ, ապրիլի 2-ին տեղի է ունեցել մարդ գեներալ Շիրմանի պաշտպանական մասում, ապա մարտ Ուտենայի մոտ, որում ապստամբները ցարական զինվորներին փախուստի են մատնել։ Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Եզերոսա քաղաքի քաղաքի գրավումը, սակայն որոշ պատմաբաններ կասկածում են՝ տեղի է ունեցել արդյոք այդ դեպքը։ Դաուգավպիլսը գրավելու գաղափարից ստիպված են եղել հրաժարվել։
Կազակների՝ ապստամբությունը ջախջախելուց հետո Էմիլիա Պլյատերը, փոքրիկ խմբի գլուխն անցած, ապրիլի 30-ին միացել է Կարոլ Զալուսկու միավորմանը։ Մայիսի 4-ին անհաջող մարտի է մասնակցել Պրեստավնայի մոտ, իսկ դրանից հետո՝ Մայշագոլի ճակատամարտին։ Մայիսի 17-ին Է. Պլյատերի խումբը գրավել է Վիլկոմիրը և հունիսի 5-ին միացել է Դ. Ա. Խլոպովսկու լեհական կանոնավոր բանակին։
Ապստամբական ուժերի ռազմական գործողություններում խիզախության և վճռականության համար Է. Պլյատերը դարձել է հետևակ գնդի վաշտի պատվավոր ղեկավար և տվել նրան կապիտանի կոչում՝ ամենաբարձրը, որն այդ ժամանակ կարող էին ունենալ կանայք։
Նման նշանակումը ոչ մեկին չէր կարող մոլորեցնել։ Չնայած որոշ պատմաբանների երազանքին՝ Պլյատերին պատկերելու որպես իսկական ռազմական ղեկավար, նրա պաշտոնը բացառապես ձևական էր, և միայն այն գնդում, որն զբաղվում էր գումակի պաշտպանությամբ։
Իհարկե, Պլյատերն ինքն անկասկած կռվում էր մարտերում, բայց Խլոպովսկին, հասկանալով լեհ կին սպայի վիթխարի պրոպագանդիստական նշանակությունը, ջանում էր նրան պահել իր մոտ և ավելորդ վտանգների չենթարկել։ - «Առասպել «բելառուսական դ’Արկի» մասին», Կիրիլ Մետելիցա[13] |
Ի թիվս այլ հեղափոխական խմբավորումների՝ միավորումը մասնակցել է ցարական զորքերի դեմ մարտերին (Ռաձիվիլիշկիսում, Վիլնոյում, Շյաուլյայում և այլ վայրերում)։
Հունիսին Խլոպովսկու զինվորները եղել են Կովնոյում, որտեղ տեղի է ունեցել լիտվական նահանգների ամենախոշոր մարտերից մեկը։ Սակայն նրանց չի հաջողվել դիմակայել վրա հասած ռուսական բանակին։ Հուլիսի 8-ին Շյաուլյայում կրած պարտությունից հետո Խլոպովսկին որոշում է ընդունել նահանջել արևմուտք՝ դեպի պրուսական սահման։ Էմիլիա Պլյատերը վիճարկել է այդ հրամանը. դրա կատարման փոխարեն նա պնդում էր ճեղքել Վարշավան, որպեսզի շարունակեն պայքարը։
Ապստամբների՝ Պրուսիա նահանջի ժամանակ Էմիլիան, չցանկանալով ամոթալի վարվել, երկու ուղեկիցների հետ առանձնացել է հիմնական ապստամբ ուժերից և ուղևորվել շրջապատված Վարշավա, սակայն ճանապարհի գերհոգնածության, անքնության և սովի պատճառով հիվանդացել է և անկողին ընկել։ Նրան թողել են ճանապարհամերձ գյուղական տանը, որտեղից շուտով տարել են արքունական Աբլոմովիչի առանձնատուն։ Աբլոմովիչները մոտ մեկ մաիս խնամել են նրան։ Սակայն Էմիլիան 1831 թվականի դեկտեմբերի 23-ին մահացել է։ Դա տեղի է ունեցել Յուստիանովո գյուղում։
Նրա մարմինը տարել են մոտակա քաղաքի՝ Կոպտոյովոյի (այժմ՝ Կապչամեստիս, Լազդիսի շրջան) գերեզմանատուն։ Գերեզմանը գտնվում է այնտեղ մինչ օրս, այն մուգ մոխրագույն գրանիտե կոթող է՝ խաչով պսակավորված, որը վերականգնվել է 2004 թվականին։ Պահպանվել է և սկզբնական հուշարձանի գրանիտե քարը «Mów Wieczny Pokoy» գրությամբ։
Քաղաքի կենտրոնում տեղադրվել է հերոսուհու հուշարձանը, որի պատվանդանին մեջբերում է արված Ադամ Միցկևիչի «Գնդապետի մահը» ստեղծագործությունից (լիտվերեն)։
Էմիլիայի մասին հյուսվել են լեգենդներ, նրա մասին է Ադամ Միցկևիչի «Գնդապետի մահը» բանաստեղծությունը[14], լեհ այլ գրողների, բանաստեղծների, նկարիչների բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Նրա պատվին անվանակոչվել են բազմաթիվ փողոցներ և Վարշավայի կենտրոնական հրապարակներից մեկը[15]։
Նրա հիշատակին անվանակոչվել է հետևակ գումարտակը, որը կռվել է Տադեուշ Կոստյուշկոյի անվան 1-ին հետևակ դիվիզիայի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1 Samodzielny Battalion Kobiecy im. Emilii Plater):
Նրա կյանքը քննել են նաև ֆեմինիստական տեսանկյունից, ինչպես այն կանանցից, որոնք մարտահրավեր են նետել կարծրատիպին, որ միայն տղամարդիկ կարող են կռվել[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.