From Wikipedia, the free encyclopedia
Էլինոր Ֆարջոն (անգլ.՝ Eleanor Farjeon, փետրվարի 13, 1881[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - հունիսի 5, 1965[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7][8][9]), անգլիացի մանկագիր։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, առակներ, երգի տեքստեր մանկական օպերային ներկայացումների համար, սակայն նրա գլխավոր ստեղծագործությունները հեքիաթներն են։ Գրել է նաև հումորային պատմվածքներ մեծերի համար։
Էլինոր Ֆարջոն անգլ.՝ Eleanor Farjeon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
Վախճանվել է | հունիսի 5, 1965[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7][8][9] |
Գերեզման | St John-at-Hampstead |
Գրական անուն | Tomfool[10] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, մանկագիր, վիպասան, կենսագիր և դրամատուրգ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ստեղծագործական շրջան | 1908–58 |
Ուշագրավ աշխատանքներ | Morning Has Broken? |
Պարգևներ | |
Ազգականներ | Joseph Jefferson? |
Eleanor Farjeon Վիքիպահեստում |
Էլինոր Ֆարջոնը ծնվել է 1881 թվականի փետրվարի 13-ին Անգլիայում։ Նրա ծնողներն էին անգլիացի գրողներ Բենջամեն Ֆարջոնը և Մարգըրեթ Ջեյն (Ջեֆերսոն) Ֆարջոնը։ Մայրը ամերիկացի դերասան Ջոզեֆ Ջեֆերսոնի դուստրն է։ Բացի Էլինորից ընտանիքում կար ևս երեք տղա։ 1912 թվականին «Պանչ» ամսագրում սկսվում են հրատարակվել Լոնդոնի մասին նրա բանաստեղծությունները, որոնք 1916 թվականին հրատարակվում են առանձին «Հին Լոնդոնի մանկական երգեր» գրքույկով և հետագայում մի քանի անգամ վերահրատարակվում։
Լայն ճանաչում է ստացել «Յոթերորդ արքայադուստրը», «Լուսին եմ ուզում» ստեղծագործությունների շնորհիվ։
1956 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի (IBBY) որոշմամբ Ֆարջոնին շնորհվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան առաջին մրցանակը[11], որը ոչ պաշտոնապես համարվում է մանկական գրականության «Նոբելյան մրցանակը»[12]։
Մահացել է հայրենիքում 1965 թվականի հունիսի 5-ին, 85 տարեկանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.