From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ (հապավում՝ IEEE, անգլ.՝ Institute of Electrical and Electronics Engineers), շահույթ չհետապնդող ճարտարագիտական ասոցիացիա ԱՄՆ-ում, որը մշակում է ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի և սարքային ապահովման ու ցանցերի համաշխարհային ստանդարտներ։ Կորպորատիվ գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[14], իսկ գործունեության կենտրոնը՝ Նյու Ջերսի նահանգի Պիսկատուեյ քաղաքում։ Կազմավորվել է 1963 թվականին Ամերիկյան Էլեկտրաճարտարագետների ինստիտուտի և Ռադիոճարտարագետների ինստիտուտի միաձուլմամբ[15]։ 2018 թվականի դրությամբ այն աշխարհի ամենամեծ տեխնիկական ասոցիացիան է[16], որն ունի ավելի քան 423,000 անդամ աշխարհի ավելի քան 160 երկրներում[17]։ Ինստիտուտի նպատակներն են կրթական և տեխնոլոգիական առաջընթացը էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի, հեռահաղորդակցության, հաշվողական տեխնիկայի և հարակից ոլորտներում[14][18]։
Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ | |
---|---|
Հապավում | IEEE[1][2] |
Տեսակ | ստանդարտավորման կազմակերպություն, հրատարակչություն, trade union federation?, ազատ հասանելիության հրատարակություն, գիտական ընկերություն, engineering society?, մասնագիտական միություն, ոչ առևտրային կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն |
Կարգախոս | Advancing Technology for Humanity[2] |
Հիմնադրվել է | հունվար 1963[1] |
Անդամ է | ORCID[3][4], IEEE Industry Standards and Technology Organization?, World Federation of Engineering Organizations?[5], DataCite?[6], Committee on Publication Ethics?[7], Association of Learned and Professional Society Publishers?[8], CHORUS?[9] և International Association of Scientific, Technical, and Medical Publishers?[10] |
Աշխատակիցներ | մոտ 1000 մարդ (2020)[11] |
Երկիր | ԱՄՆ[12][13] |
Պարգևներ | |
Կայք | ieee.org(անգլ.) |
Institute of Electrical and Electronics Engineers Վիքիպահեստում |
Այս հասարակական շահույթ չհետապնդող ասոցիացիան հայտնվեց 1963 թվականին երկու ամերիկյան մասնագիտական ընկերությունների միաձուլման արդյունքում։ Այդ ինստիտուտներն էին՝ Ռադիոճարտարագետների ինստիտուտը (IRE), որը ստեղծվել էր 1912 թվականին, և Ամերիկյան Էլեկտրաճարտարագետների ինստիտուտը (AIEE), որը ստեղծվել է 1884 թվականին[19]։
IEEE-ի հիմնական նպատակն է էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտական գործունեության կազմակերպման և զարգացման մասնագետների տեղեկատվական և նյութական աջակցությունը, դրանց արդյունքների կիրառումը ի շահ հասարակության, ինչպես նաև IEEE անդամների մասնագիտական աճը։
IEEE-ն, որն ունի ավելի քան 400,000 անհատական անդամներ 170 երկրներից (այդ թվում ավելի քան 100,000 ուսանող), հրատարակում է համաշխարհային տեխնիկական գրականության մեկ երրորդը ռադիոէլեկտրոնիկայի, համակարգիչների, կառավարման համակարգերի, էլեկտրատեխնիկայի կիրառման վերաբերյալ[20][21], այդ թվում (2011 թվականի հունվարի դրությամբ) 122 տեղեկատու գիտական ամսագիր և մասնագետների համար նախատեսված 36 առևտրային ամսագրեր, տարեկան անցկացնում է ավելի քան 300 խոշոր գիտաժողով։ Ասոցիացիան մասնակցել է շուրջ 900 գործող ստանդարտների մշակմանը։
2002 թվականի հունվարին IEEE-ն իր իրանցի անդամներին զրկեց մի շարք արտոնություններից, ինչպիսիք են IEEE լոգոն օգտագործելու իրավունքն իրենց նախագծերի գովազդում, IEEE հրատարակությունների էլեկտրոնային տվյալների շտեմարանների հասանելիությունը և աշխատատեղերի ցուցակների հասանելիությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.