Զիգմունտ Պադլևսկի (լեհ.՝ Zygmunt Padlewski, հունվարի 1, 1836[1], Մալայա Չերնյավկա, Ռուժինսկի շրջան - մայիսի 15, 1863[1], Պլոցկ, Płock Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2]), լեհ հեղափոխական-դեմոկրատ։ Ռուսական բանակի սպա։
Զիգմունտ Պադլևսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1836[1] |
Ծննդավայր | Մալայա Չերնյավկա, Ռուժինսկի շրջան |
Մահացել է | մայիսի 15, 1863[1] (27 տարեկան) |
Մահվան վայր | Պլոցկ, Płock Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ | |
Zygmunt Padlewski Վիքիպահեստում |
Ավարտել է Պետերբուրգի հրետանային ակադեմիան։ 1861 թվականին դասավանդել է Լեհական ռազմական դպրոցում (Իտալիա), ապա դարձել Փարիզում «Լեհական երիտասարդություն» հեղափոխական կազմակերպության ղեկավարներից։ Յարոսլավ Դոմբրովսկու ձերբակալությունից (1862 թվականի օգոստոս) հետո կոոպտացիայի կարգով մտել է լեհական ապստամբական կենտրոնի՝ Ազգային կենտրոնի կոմիտեի (ԱԿԿ) ղեկավարության մեջ և նշանակվել Վարշավայի հեղափոխական պետ։
ԱԿԿ-ի անունից բանակցություններ է վարել (1862 թվականի սեպտեմբեր) Լոնդոնում Ա․ Դերցենի և Պետերբուրգում (1862 թվականի նոյեմբեր) «Զեմլյա ի վոլյա»-ի ԿԿ-ի հետ, որով ձևավորվել է Ռուս-լեհական հեղափոխական միությունը։ 1863-1864 թվականներին Լեհական ապստամբության սկսվելուց հետո եղել է Պլոցկի վոյեվոդության ռազմական պետ։ Ապրիլի 22-ին գերվել է և գնդակահարվել։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.