Զեդեա
գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Զեդեա (նախկին անվանումը՝ Զեյթա), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 17 կմ հարավ-արևելք, Վայքի լեռների հյուսիսային փեշերին։ Վերանվանվել է Զեդեա 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Զեդեա | |||
Զեդեան Վարդաբլուր լեռան լանջից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան | ||
Այլ անվանումներ | Զեյթա | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 141[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի հյուսիս արևելյան մասում՝ մարզկենտրոնից 20 կմ հյուսիս արևելք։ Այն փռված է Վարդաբլուր և Հարսնասար լեռների ստորոտում՝ ծովի մակարդակիցից բարձր է 1500-1600 մ։ Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկայ ու Ազատեկի համայնքներին։ Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։[փա՞ստ]
Զեդեա գյուղը 1988 թվականի նոյեմբեր ամսից վերաբնակեցվել է Նախիջևանի շրջանի Ազնաբերդ գյուղից արտագաղթած հայերով։[փա՞ստ]
Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն են զարդաքանդակներով խաչքարերը և հունական տառերով գերեզմանաքարերի արձանագրությունները, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ ապրել են հայեր, հույներ, ադրբեջանցիներ, որից հետո այս գյուղում իրենց հանգրվանն են գտել Նախիջևանից տեղահանված հայերը։[փա՞ստ]
Գյուղի շրջակայքում կա երկու հին գյուղատեղիներ։ Գերեզմանաքարերի արձանագրություններից ենթադրվում է, որ գյուղերից մեկը հունական է եղել։ Հին հայկական գերեզմանոցի մոտակայքում հայտնաբերվել է ջրաղաց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գյուղի բնակիչները նախկինում էլ զբաղվել են հացահատիկի մշակությամբ։ Բոլոր ժամանակներում գյուղի հիմնական եկամտի աղբյուրը եղել է հողագործությունը և անասնապահությունը։[փա՞ստ]
Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դեռ միջնադարում գոյություն է ունեցել Վայոց ձոր գավառի Զեդյա գյուղը։ Գյուղի պատմության վերաբերյալ այլ մանրամասներ չկան։[փա՞ստ]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զեդեայի մշտական բնակչությունը կազմել է 141, առկա բնակչությունը՝ 137 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։ Զեդեայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։[փա՞ստ]
Գյուղի տարածքում կան հին գյուղատեղիներ, խաչքարեր, մոտակայքում՝ Քարատակ գյուղատեղին։[փա՞ստ]
Seamless Wikipedia browsing. On steroids.