Զահեդան
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Զահեդան (արաբ․՝ زاهدان), քաղաք Իրանի հարավ-արևելքում` Սիստան և Բելուջիստան օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև համանուն շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 587 730 մարդ (2016)[1][2]։
Քաղաք | ||
---|---|---|
Զահեդան | ||
պարս.՝ زاهدان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Սիստան և Բելուջիստան | |
Շահրեստան | Զահեդան | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1380 մետր | |
Բնակչություն | 587 730 մարդ (2016)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0541 | |
Պաշտոնական կայք | zahedan.ir(պարս.) | |
| ||
Տեղակայված է երկրի հարավ-արևելքում, Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու։ Մայրաքաղաք Թեհրանից գտնվում է 1605 կմ հեռավորության վրա՝ հարավարևելյան ուղղությամբ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1352 մ[3]։
Կլիման չոր անապատային է, ամառները շոգ են, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը կազմում է ընդամենը 80 մմ, որոնք գրեթե ամբողջությամբ բաժին են ընկնում դեկտեմբեր-ապրիլ ամիսներին։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 587 730 մարդ, որոնք կազմում էին 146 717 տնտեսություն[4]։ Քաղաքը բնակչությամբ Սիստան և Բելուջիստան օսթանի ամենախոշոր[5] և Իրանի տասներկուերորդ ամենախոշոր[6] քաղաքն է։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Հիմնական էթնիկ խումբը՝ բելուջներն են, բնակվում են նաև պուշթուններ և այլ ժողովուրդներ։
Թիվ 95 aվտոմայրուղին Զահեդանը կապում է հյուսիսից Խորասանի կենտրոն Մաշհադի, իսկ հարավից` Օմանի ծոցի ափին գտնվող նավահանգիստ Չաբահարի հետ։ Թիվ 84 ավտոմայրուղին կապում է Քերմանի հետ արևմուտքից և Պակիստանի Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Կվետտայի հետ՝ արևելքից։
Քաղաքը վաղուց արդեն Կվետտա տանող երկաթգծով կապված է Պակիստանի երկաթուղային ցանցի հետ։ 2009 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ Քերման-Զահեդան նոր երկաթգծի պաշտոնական բացումը[11], որով քաղաքը կապնվեց Իրանի հիմնական երկաթուղային ցանցի հետ։
Գործում է Զահեդանի միջազգային օդանավակայանը, որտեղից կատարում են թռիչքներ դեպի Իրանի խոշոր քաղաքներ, ինչպես նաև Դուբայ, Կարաչի և Կվետտա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.