«Երեք կույր մկնիկներ» (անգլ.՝ Three Blind Mice), անգլիական մանկական ոտանավոր և երգ[1]։ Ներառվել է Ռոուդի ժողովրդական երգերի ինդեքսում 3753 համարի ներքո։
Այս երգի տարբերակը (երաժշտության հետ մեկտեղ) ներառվել է Deuteromelia կամ Musicks melodie-ի երկրորդ մասում (1609)[3]։ Գիրքը հրատարակվել է Թոմաս Ռավենսկրոֆտի խմբագրությամբ, որն էլ եղել է երգի հեղինակը[4]։
Հնարավոր է, որ երգի մեղեդին (բայց ոչ տեքստը) ավելի վաղ ծագում ունի։ Երգի սկիզբը (հատկապես «three blind mice») համընկնում է 15-րդ դարի հայտնի ֆրանսիական «L’ami Baudichon» երգի հետ․ այն այժմ հայտնի է Ժոսկեն Դեպրեի համանուն մեսայում իր վերամշակման շնորհիվ[5]։
Բանաստեղծությունը մանկական գրականություն է մտել միայն 1842 թվականին, երբ այն տպագրվել է Ջեյմս Օրչարդ Հալիվել-Ֆիլիպսի կողմից կազմված բանաստեղծությունների ժողովածուում։
Անգլիալեզու երկրներում սպորտի մի քանի տեսակներում՝ բասկետբոլում և հոկեյում, խաղը դատում են երեք հոգի, որոնց կատակով անվանում են «երեք կույր մկնիկներ» (անգլ.՝ Three Blind Mice)։ Բացի այդ նվագախումբը կարող է երգել այս երգի մեղեդին որպես մրցավարների որոշումների հետ անհամաձայնության նշան։ Երկու տեսակի սպորտերում էլ այս դեպքերը համարվում են ոչ սպորտային և ոչ պրոֆեսիոնալ պահվածք[6][7][8]։ Նախկինում ամերիկյան Բեյսբոլի գլխավոր լիգայում նույնպես եղել է ընդամենը երեք դատավոր, սակայն ավելի ուշ, ըստ կանոնակարգի, նրանք դարձել են չորսը։
Խորհրդային «Բոցմանը և թութակը» մուլտֆիլմի չորրորդ էպիզոդում ագռավը բարձրաձայն կրկռալով երեգել է այս երգը։
«Բեյբ․ Խոզուկը քաղաքում» ֆիլմում կատվիկների նվագախումբը հյուրասենյակում կատարել է այս երգը՝ երեք մկնիկների կերպարանք ընդունած, որոնք օգնում էին խոզուկին։
Երեք կույր մկնիկները հանդիպում են «Շրեկ» բոլոր մուլտֆիլմերում։
Չինական մշակույթում այս երգի նմանօրինակն է «Երկու վագր» երգը՝ 两只老虎 (չինական հիերոգլիֆներ), «Liang Zhi Lao Hu» (փինյին)։
Երգը անվանել է Ագաթա Քրիստիի «Երեք կույր մկնիկներ» ռադիոպիեսը (1947) և դրա վրա հիմնված համանուն պատմությունը (1948)։ Նա նաև ակտիվ դեր է խաղում Քրիստիի ամենահայտնի՝ «Թակարդ»պիեսի սյուժեում, որը վերաբերում է այս ստեղծագործություններին:
Thomas Ravenscroft., Deuteromelia or The Seconde part of Musicks melodie, or melodius Musicke. Of Pleasant Roundalaies; Printed for Thomas Adams (1609). «Rounds or Catches of 3 Voices, #13» (Online versionԱրխիվացված է Մարտ 29, 2016 Wayback Machine-ի միջոցով:)
Christopher Baker, Absolutism and the scientific revolution, 1600—1720: a biographical dictionary, «Ravenscroft, Thomas (C.1590-C.1623)», Greenwood Publishing Group, 2002, ISBN 0-313-30827-6, ISBN 978-0-313-30827-7, 450 pages (page 319)