Եղվարդ (Սյունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Եղվարդ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Եղվարդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 12.92 կմ² | ||
ԲԾՄ | 1050 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 273[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | եղվարդցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Գյուղի պաշտոնական անունը Եղվարդ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Աղավուրդ անունով[4]։
Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1040-1120 մ բարձրության վրա։
Գյուղի 1700 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է։ Եղվարդի մոտ են գտնվում «Սպիտակ Աղբյուրի Խաչ» եկեղեցին, X-XIX դարերի խաչքարերով գերեզմանոց։ 2 կմ արևելք՝ «Շինատեղ», 3 կմ արևմուտք՝ «Խաչի Խութ» գյուղատեղիները։ 1 կմ հարավ գտնվում են «Ծավիկ» հին բնակավայրի մնացորդները։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Եղվարդի մշտական բնակչությունը կազմել է 273, առկա բնակչությունը՝ 233 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[5][6], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին եկել է Պարսկահայաստանից[6]։ Ստորև ներկայացված է Եղվարդ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.