բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Եզան լեզուն (լատին․՝ Plantágo) ջղախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի
Եզան լեզու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ջղախոտազգիներ (Plantaginaceae) |
Ցեղ | Եզան լեզու (Plantago) L., 1753 |
ցեղ։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ[1]։
Հայաստանում՝ 10 տեսակ՝
Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, իսկ առաջին երկուսը՝ Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է ավազոտ ու աղուտ խոնավ հողերում, անտառի բացատներում, մարգագետիններում, ճանապարհների, գետերի, առուների եզրերին, աղբոտում է ցանքերը։
Ծաղկակիր ցողունի բարձրությունը 5-50 (80) սմ է։ Տերևները ջղավոր են, հիմնականում՝ արմատամերձ վարդակում, երբեմն՝ հերթադիր կամ հակադիր, գծաձև, գծանշտարաձև, ձվաձև, էլիպսաձև։ Ծաղկաբույլը հասկ է կամ գլխիկ, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր։ Պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Կարող է հասնել 10-30 սմ բարձրության։ Աճում է ճամփեզրերին, աղբուտներում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքսերի մեջ։ Տերևները ուտելի են։
Համարվում է, որ եզան լեզուն Հյուսիսային Ամերիկայում հայտնվել է Եվրոպայից՝ եվրոպական գաղութացման ժամակաշրջանում։ Բնիկ հնդկացիները այն անվանում էին «սպիտակամորթի ոտնահետք» կամ էլ «անգլիացու ոտ», քանի որ հայտնաբերում էին այդ բույսը միայն այն տեղերում, որտեղ եվրոպացիներ էին անցել[2]։
Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ և այլն[3]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ[3]։
Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է[4]։
Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով[5]։
Դասն ընդգրկում է ավելի քան 150 տեսակ[6], բաժանվում է 5 ենթադասի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.