From Wikipedia, the free encyclopedia
Նոր Կայսրություն, սովորաբար անվանվում է նաև Եգիպտական կայսրություն, Եգիպտոսի այս շրջանը տևում է մ.թ.ա. 16-րդ դարից մինչև մ.թ.ա. 11-րդ դար։ Պատմական այս շրջանը երեք կարևոր դինաստիաների թագավորություն է`18, 19, 20, որը բնութագրվում է Եգիպտոսի տնտեսական, քաղաքական և մշակութային վերելքով[1]։ Հնագույն եգիպտական պետականության ամենաբարձր ծաղկման դարաշրջանն է, որոնք հիմք են հանդիսանում փարավոնների քաղաքակրթության ամբողջ ժառանգության համար։ Հիմնադրել է փարավոն Ահմոս I-ը[2]։
Եգիպտոսի նոր թագավորություն | |
---|---|
Կարգավիճակ | պատմական ժամանակաշրջան |
Մայրաքաղաք | մոտ Մեմփիս, մոտ Pi-Ramesses?, մոտ Թեբե, մոտ Էլ–Ամառնա և մոտ Թեբե |
Կրոն | Եգիպտական դիցաբանություն |
Հիմնադրված է | Մ․թ․ա․ 1580 թ. |
Նոր կայսրության շրջանի առաջին՝ 18-րդ դինաստիայի ամենանշանավոր փարավոններն էին՝ Թութանհամոն, Էխնաթոն, Ամենhոտեպ III, Թութմոս III, Խատշեպսուտ։ Նրանք կենտրոնացան Եգիպտոսի արտաքին առևտրի ընդլայնման վրա։ Թութմոս I, Թութմոս III ու Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին միացրել են Պաղեստինն ու Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը՝ մինչև Նեղոսի 4-րդ սահանքը։ Առևտրական և դիվանագիտական աշխույժ հարաբերություններ են հաստատվել Միտանիի, Բաբելոնի և Խեթական թագավորությունների հետ։
Թութմոս III-ը (մ.թ.ա. 1479-1425 թթ.) ընդլայնել է Եգիպտոսի բանակը և մեծ հաջողություններ ունեցել, ամրապնդել է իր նախորդների կողմից ստեղծված կայսրությունը։ Իր կառավարման շրջանում սկսեց լայնածավալ զավթումների նախաձեռնություններ։
Նոր Թագավորության վերջին «մեծ» փարավոնը հիմնականում համարվում է Ռամզես III-ը, որը 20-րդ դարաշրջանի նշանավոր փարավոններից էր[3]։ Իր կառավարման ութերորդ տարում ծովափնյա շրջաններում բնակվող մարդիկ ներխուժեցին Եգիպտոս։ Ռամզեսը հաղթանակ տարավ նրանց դեմ պատերազմներում (Ջահի ճակատամարտ և Դելտայի ճակատամարտ)։ Նա նրանց հպատակեցրեց և բնակեցրեց Քանանում։ Նրանց այստեղ բնակեցումը կարող էր նպաստել Եգիպտոսի փլուզումից հետո նոր պետությունների առաջացման։ Նա ստիպված է եղել պայքարել Լիբիայի ցեղերի ներխուժման դեմ` իր կառավարման 6-րդ տարում և տասնմեկերորդ տարում Եգիպտոսի արևմտյան Դելտայում երկու խոշոր արշավանքներում։
Այս արշավանքներից ու պատերազմներից հետո Եգիպտոսի գանձարանը դատարկվել էր, որը նպաստում էր Եգիպտոսի դանդաղորեն անկմանը։ Ամենը ավելի է սրվում Ռամզեսի կառավարման 29-րդ տարում կատարված առաջին մեծ գործադուլի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.