From Wikipedia, the free encyclopedia
Դենիել Գոուլման (մարտի 17, 1946[2], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի գրող, հոգեբան, գիտական ժուռնալիստ։ Տասներկու տարվա ընթացքում գրել է հոդվածներ Նյու Յորք Թայմսի համար՝ մասնագիտանալով հոգեբանության և ուղեղի մասին գիտությունների մեջ։ Գրել է ավելի քան տասը գիրք հոգեբանությունից, կրթությունից, գիտությունից և առաջնորդությունից։
Դենիել Գոուլման Goleman Daniel | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | Գրող, ժուրնալիստ, հոգեբան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Ամհերստի քոլեջ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Կայք | danielgoleman.info |
Daniel Goleman Վիքիպահեստում |
Դենիելը ծնվել է փոքրիկ Ստոկտոն քաղաքում, ռուսական ծագման հրեաների ընտանիքում[3]։ Նրա ծնողները Ստոկտոնի քոլեջի պրոֆեսորներ էին։ Հայրը հումանիտար առարկաներ էր դասավանդում՝ լատիներեն և համաշխարհային գրականություն, մայրը՝ սոցիոլոգիա։ Հայտնի ֆիզիկոս Էլվին Վայնբերգի զարմիկն է։ Դենիելը գնում է ծնողների հետքերով և ստանում դոկտորի աստիճան Հարվարդի համալսարանում։ Ներկայումս ապրում է Բյորկշիրում և համարվում է էմոցիոնալ ինտելեկտի շրջանում կատարվող ուսումնասիրությունների կոնսցոլիումի համանախագահ կազմակերպություններում՝ հիմնված Ռուտգերսկի ինստիտուտի պրոֆեսիոնալ հագեբանության Բարձրագույն դպրոցի վրա։ Ներկայումս Գոուլմանը համարվում է նաև «Միտք և կյանք» ինստիտուտի տնօրենների խորհուրդի անդամ, որը խթանում է երկոսությունը գիտնականների և հայեցողականության պրակտիկայով զբաղվողների միջև։ Այսպես օրինակ, «Դեստրուկտիվ էմոցիաներ» գիրքը ներառում է «Միտք և կյանք» ինստիտուտի ութերորդ միջազգային գիտաժողովի Գոուլմանի ընտրած երկխոսությունները Դալայ Լամայի և նեյրոգիտնականների միջև (Դհարմսալա, Հնդկաստան, մարտի 20-24, 2000 թվական)։
«Էմոցիոնալ ինտելեկտ» գրքի լույս տեսնելուց հետո Գոուլմանը համաշխարհային համբավ է ձեռք բերում, որը մեկուկես տարի գտնվում էր «Նյու–Յորք թայմսի» բեսթսելերների շարքում։
Իր առաջին գրքում՝ «Մեդիտատիվ փորձի բազմազանությունը», Գոուլմանը մեդիտացիայի բազմաթիվ մեթոդներ է նկարագրում։ Դրանց թվին են պատկանում սուֆիզմը, տրանսցենդենտալ մեդիտացիան, Փատանջալի Աշտանգա յոգան, հնդկական Տանտրան, կունդալինի յոգան, թիբեթական բուդիզմը, դզեն, Գյուրջիևի և Կրիշնամուտրիի տեսությունները։ Գոուլմանը նկատում է, որ մեդիտացիայի բազմաթիվ մեթոդներ ուղղված են եղել համակենտրոնացման զարգացման վրա, և որ «յուրաքանչյուր համակենտրոնացում բարձրացնում է ցանկացած գործունեության արդյունավետությունը»։ Գոուլմանը կարծում է, որ բոլորը առանց բացառության պետք է կարողանան կարեկցել մյուսներին, հասկանալ դիմացինի հույզերը (ունենալ էմպատիա և դրա հետ մեկտեղ գիտակցել սեփական հույզերը։ Նա համարվում է էմոցիոնալ ինքնակառավարման հիմնադիրներից մեկը։ Ժամանակակից կյանքի ռիթմն ու տեմպը մարդկանց շատ քիչ ժամանակ են թողնում յուրացման, մտածելու և արձագանքի համար, քանի որ մարդու օրգանիզմը տրամադրված է ավելի դանդաղ ռիթմին, որովհետև «ինչքան քիչ ենք մենք գիտակցում, թե որն է մեր խանդավառության առարկան, այնքան քիչ ենք ստանում կյանքից»։ Գոուլմանը բազմաթիվ պարգևներ է ստացել իր հայտնագործությունների համար, այդ թվում նաև Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի կողմից ժուրալիստիկայի ոլորտում իր ձեռքբերումների համար։ Նա ընտրվել է Ամերիկյան ասոցիացիայի անդամ, որը զբաղվում է գիտության զարգացմամբ, ի նշան Գոուլմանի գործունեությանը և ի նպաստ գիտուոթյան մասսայականացմանը։ Դենիել Գոուլմանը երկակի նոմինացվել է Պուլւտցերովյան պարգևին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.