Դարհեմի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դարհեմի համալսարան, անգլ.՝ University of Durham, հայտնի է նաև Դարհեմական համալսարան, անգլ.՝ Durham University[9], համալսարան Անգլիայի Դարհեմ քաղաքում։ Հիմնադրվել է խորհրդարանի ակտով 1832 թվականին և ստացել թագավորական խարտիան 1837 թվականին։ Համարվում է Անգլիայի ամենահեղինակավոր և երեք գլխավոր համալսարաններից մեկը, քանի որ դրանից առաջ Անգլիայի տարածքում գոյություն են ունեցել միայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները (ինչպես նաև ընդամենը 4 տարի գոյություն ունեցող Նորթհեմփթոնի համալսարանը)։ Երրորդ կոչվելու իրավունքը վիճարկում է Լոնդոնի համալսարանը, հիմնվելով համալսարանի կարգավիճակ չունեցող իր առանձին հնագույն ստորաբաժանումների վրա։
Դարհեմի համալսարան | |
---|---|
Տեսակ | կոլեգիալ համալսարան, հանրային հետազոտությունների համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | Fundamenta eius super montibus sanctis |
Հիմնադրված է | 1832 |
Հիմնադրիր | William Van Mildert? և Charles Thorp? |
Անվանված է | միգուցե Դարհեմի տաճար |
Ռեկտոր | Karen O'Brien?[1] |
Ընդհանուր անձնակազմ | 4270 մարդ (2019)[2] |
Անդամակցություն | N8 հետազոտական ընկերություն, Faith and Globalisation Network of Universities?, Universities UK?, Համալսարանների մատարիկի ցանց, EFMD Quality Improvement System?, Եվրոպայի համալսարանների միություն[3], Association to Advance Collegiate Schools of Business?, Համալսարանների համագործակցային կազմակերպություն, «Ռասսել» խումբ, Association of MBAs?, ORCID[4][5], Jisc[6], Digital Preservation Coalition[7] և ArXiv[8] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Դարհեմ, Թիզի Սթոքտոն և Դարեմ քաունթի |
Հասցե | University House, Old Evet, Durham, DH1 3HP |
Կայք | durham.ac.uk(անգլ.) |
Durham University Վիքիպահեստում |
Դարհեմի համալսարանը բաղկացած է կենտրոնական դեպարտամենտից (ֆակուլտետներից) և 16 քոլեջներից։ Ընդհանուր առմամբ, դեպարտամենտները (ֆակուլտետները) զբաղվում են հետազոտական աշխատանքով և ուսանողների համար դասախոսությունների կենտրոնացված կազմակերպմամբ, մինչդեռ քոլեջները պատասխանատու են ավագ կուրսերի, ասպիրանտների և համալսարանի անձնակազմի մի մասի տեղաբաշխման և ապահովման համար։
Համալսարանի ուսանողները հիմնականում միջին և բարձր դասի ներկայացուցիչներ են[10]։ Ըստ University Guide-ի վերջին հետազոտության, Դարհեմի համալսարանը Մեծ Բրիտանիայում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններից հետո[11]։
Դարհեմը երկար ժամանակ վայելել է զարգացած ավանդույթներով աստվածաբանական կրթություն ունեցող քաղաքի համբավը, ինչի կապակցությամբ խոշոր ուսումնական հաստատություն հիմնելու առաջին փորձերը նախաձեռվել են Հենրի VIII-ի և Կրոմվելի օրոք, որոնք ստացել են համապատասխան արտոնագրեր[12]։ Սակայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների կողմից հակազդեցության պատճառով, Դարհեմի քոլեջն այդպես էլ չի կարողացել դառնալ համալսարան մինչև 19-րդ դարը[13]։ Միայն 1832 թվականին, ավագ սարկավագ Չարլզ Տորպի պնդմամբ և Դարհեմ եպիսկոպոս Ուիլյամ վան Միլդերթի աջակցությամբ, համալսարանի հիմնադրման մասին որոշումն ընդունել է բրիտանական խորհրդարանը։ Հանրակացարանը 1833-1837 թվականներին եղել է ավագ սարկավագի փոքրիկ տավերնում։ Ավելի ուշ համալսարանին է փոխանցվել Դարհեմի ամրոցը (նախկինում՝ Եպիսկոպոսի պալատը)։ Վիլհելմ 4-րդը 1837 թվականի հունիսի 1-ին համալսարանին շնորհել է թագավորական խարտիան, իսկ մեկ շաբաթ անց կայացել է առաջին ավարտական թողարկումը։
2009 թվականի հուլիսին Միացյալ Թագավորության վարչապետ Թոնի Բլեերը, Եյլի համալսարանի և Սինգապուրի ազգային համալսարանի հետ համագործակցության կնքումից հետո հայտարարել է, Դարհեմի համալսարանի հետ ռազմավարական համագործակցության մասին, որպեսզի ստեղծվի տասներկու առաջատար հետազոտական համալսարանների գլոբալ ցանց, հավատքի և գլոբալիզացիայի (Faith and Globalization Initiative) իր նախաձեռնության առաջխաղացման համար Թոնի Բլեերի հավատքի հիմնադրամի (Tony Blair Faith Foundation) հետ համագործակցությամբ[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.